Մեսին չի բացառել, որ կմասնակցի ԱԱ-2026-ին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին չի բացառել, որ կմասնակցի 2026թ․ աշխարհի առաջնությանը։
«Չգիտեմ, ես միշտ ասել եմ, որ տարիքից կախված՝ շատ բարդ կլինի մեկնել 2026-ի աշխարհի առաջնությանը։ Ես սիրում եմ խաղալ ֆուտբոլ, սիրում եմ իմ գործը, եւ քանի դեռ լավ մարզավիճակում եմ եւ ինձ լավ եմ զգում ու հաճույք եմ ստանում, ես կզբաղվեմ սրանով։ Բայց մինչեւ հաջորդ ԱԱ-ն շատ ժամանակ կա»,- Մեսիի խոսքը մեջբերում է Ole-ն։
2022թ․ աշխարհի առաջնությունից առաջ Մեսին հայտարարել էր, որ վերջին անգամ է մասնակցելու աշխարհի առաջնության։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Արեգնտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հայտարարել էր, որ կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի չորս տարի հետո էլ Մեսին լինի հավաքականի հետ աշխարհի առաջնությունում։