Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, բազմաթիվ քաղաքներում զանգվածային ավերածություններ են գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի վեց շրջանում 7,5 մագնիտուտ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել։ Հզոր ցնցումներ են զգացվել նաև հարևան Սիրիայում։ Բազմաթիվ քաղաքներում ավերածություններ են տեղի ունեցել, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Թուրքիայի իշխանությունների հաղորդմամբ՝ երկրաշարժին հաջորդել է 22 հետցնցում, որոնցից վերջինի ուժգնությունը կազմել է ավելի քան 6 մագնիտուդ։ Հետցնցումներից ամենահզորի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ
«Ժամը 04.17-ին Կահրամանմարաս-Պազարջիկի կենտրոնում 7,4 մագնիտուդով երկրաշարժ տեղի է ունեցել։ Այն ինտենսիվ զգացվել է մերձակա նահանգներում, հատկապես՝ Հաթայում, Ադանայում, Օսմանիեում, Դիարբեքիրում, Մալաթիայում և Շանլիուրֆայում», - այս մասին ասվում է Թուրքիայի Արտակարգի իրավիճակների հետևանքների վերացման ու կանխարգելման վարչության հայտարարության մեջ։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 01։17-ին (Երևանի ժամանակով՝ 05։17-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ավելի քան մեկ միլոն բնակչություն ունեցող Գազիանթեփից 27 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվում էր 10 կիլոմետր խորության վրա։
Ավելին՝ այստեղ