Երևան, 01.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանն ու Ադրբեջանը հայտնվել են պատերազմի շեմին. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

iz.ru-ն գրում է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են վերջին տարիների ամենախոր ճգնաժամի մեջ: Պատճառը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն է։ Դրանից հետո Բաքուն փաստացի մեղադրել է հարևանին ահաբեկչության մեջ և տարհանել դիվանագիտական առաքելությունը, որը համաշխարհային քաղաքականության մեջ պատերազմի ավետաբեր է համարվում։ Նաև «իրանական գործակալների» որս է սկսվել այդ հանրապետությունում, բերման է ենթարկվել 39 մարդ։ Փորձագետները տարբեր կերպ են գնահատել իրանա-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարները:

ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Նովիկովն ասել է, որ Բաքուն գնալով ակտիվանում է։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը, ինչպես ասում են, զգացել է իր ուժը։ Գործում է ակտիվ, նույնիսկ ագրեսիվ։ Նա վայելում է Թուրքիայի աջակցությունը և գնալով ավելի է պնդում իր իրավունքներն ու պահանջները։ Թեհրանին անհանգստացնում է «սեփական ադրբեջանցիների» ճակատագիրը. որքան ուժեղ է Ադրբեջանը, որքան սերտ է կապը Թուրքիայի հետ, այնքան մեծանում է անջատողականության վտանգը Իրանի ներսում»,- նշել է փորձագետը։ Նա կարծում է, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն վատանալ. «Հնարավոր է Բաքվի և Թեհրանի միջև բոլոր շփումների խզում: Չեմ բացառում ռազմական սրացում. որպես տարբերակ կարող է լինել բախում իրանա-ադրբեջանական սահմանին՝ Նախիջևանի հատվածում»։ Իրանագետ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող Վլադիմիր Սաժինն ասել է, որ ներկայում Իրանը թուլացել է բողոքի հզոր ալիքից։

«Հավանաբար, Բաքուն և Անկարան կարծում են, որ Թեհրանն այն վիճակում չէ, որ թելադրի իր կամքը Հարավային Կովկասում։ Չեմ կարծում, որ դա ուղղակի ռազմական բախման կտանի, բայց գաղափարական և քարոզչական պատերազմները գնալով ավելի սուր ձևեր են ստանալու»,- կարծիք է հայտնել նա։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովն էլ ասել է, որ երկկողմ հարաբերությունների հեռանկարները կախված են տարածաշրջանում և աշխարհում ընդհանուր իրավիճակից։ «Մենք տեսնում ենք, որ ամպեր են կուտակվում Իրանի գլխին։

Ապացույցներ կան, որ երկրում բողոքի ակցիաները հրահրվել են դրսից, բացի դա, վերջերս անօդաչու սարքերի հարվածներ են հասցվել։ Իրավիճակի հետագա սրումը չի կարելի բացառել։ Եթե դա տեղի ունենա, ապա Ադրբեջանը կարող է միանալ հակաիրանական լայն միջազգային կոալիցիային։ Մեն-մենակ Բաքվի և Թեհրանի միջև բախումներ ես չեմ կանխատեսում, քանի որ երկու երկրներն էլ ունեն ինքնապահպանման ուժեղ բնազդ»,- ընդգծել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասին ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 106-րդն է Պուտինը Կրեմլում ընդունել է Փաշինյանին Եվրամիությունը 80 միլիոն եվրո է փոխանցել Ուկրաինային Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի Չարենցավանի դատարանում ամբաստանյալի և տուժող հարազատների միջև ձեռնամարտ է եղել, կարգադրիչներ են վնասվածքներ ստացել Ռուսական կողմը հայտնում է Ուկրաինայի բարձրաստիճան զինծառայողի մահվան մասին Կուպյանսկի ուղղությամբ Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը աճել է․ Դատախազություն Արևմտյան Ուկրաինան զանգվածային հարվածների տակ է․ կիրառվել են անօդաչուներ Երբ է մեկնարկում կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը․ ինչպես է իրականացվում Իրանի նոր վարչակարգի նախագահը ՀՐԱԴԱԴԱՐ է խնդրել Ամերիկայի Միացյալ Նահանգներից․ Թրամփ Թեհրանը զգուշացրել է Պարսից ծոցում գտնվող Starlink կայաններին հնարավոր հարվածների մասին «Մայրիկ, չենք ուզում մաhանալ»․ Դաղստանում մի տղամարդ փրկել է ջրհեղեղի ժամանակ մեքենայի մեջ մնացած մորն ու երեխաներին (տեսանյութ) Խաղաղ ժամանակ չի կարող լինել, մենք պատրաստվում ենք պատերազմի․ Լուկաշենկո Ռուսաստանը կարող է աշխարհին առաջարկել նավթի և գազի փոխադրման անվտանգ երթուղիներ․ Պուտին ԱՄՆ-ն պլանավորում է ռազմական ընդլայնում Գրենլանդիայում. NYT Պարսից ծոցի իրանական կղզիների հնարավոր գրավման համար վայրէջքի գործողություններ և սցենարներ Դավիթին հիվանդանոցից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանԳազ չի լինի ապրիլի 3-ին․ հասցեներ Մեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Հին թղթադրամներն այլևս չեք կարողանա օգտագործել․ մինչ ե՞րբ քաղաքացիները կարող են դրանք փոխել բանկերում Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանԴեգրադացիա՝ «Level ՔՊ» Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալՏաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Ի՞նչ է անելու Փաշինյանի կառավարությունը Աննա Հակոբյանի հագուստի և զարդերի հետ. մանրամասներ Փողոցի կենտրոնում դեռահասները գտել են 88,000 դոլար պարունակող պայուսակ և այրել գումարի մի մասըԴավիթի մայրը խնդրում է, որ իրեն էլ որդու հետ կալանքի տանեն Հայտնի են դարձել ԱԱ-ի բոլոր մասնակիցները․ Իտալիան երրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանՍուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց Տղամարդը ձերբակալվել է երեխաներին ասեղներով լի կոնֆետ բաժանելու համարԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Դեբեդի գաղտնիքները․ բացահայտելով Հայաստանը (մաս 17)Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին Ինչպե՞ս է երեկ ականի վրա պայթած հովվի վիճակը Վթար. ջուր չի լինի C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Երևանը փորձում է փակել հակամшրտության պատմական օրակարգը, մինչդեռ Բաքուն այն վերածում է ազդեցության հիմնական լծակի․ «խաղաղության» մասին խոսույթը մնում է խոցելի․ Սուրենյանց Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Հինգ վագոն հացահատիկ կուղարկվի Ադրբեջանով Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների