Բահրեյնում «Իրանի հետ կապված» ահաբեկիչների խումբ են ջախջախել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTert.am-ը գրում է .
Բահրեյնում ձերբակալել են «Իրանի հետ կապված» վեց ահաբեկիչներից բաղկացած խմբի: Խմբից մի հոգու հաջողվել է Իրան անցնել:
«Դոժդ» ալիքի փոխանցմամբ՝ ըստ Բահրեյնի ՆԳՆ-ի՝ ահաբեկչական խումբը գլխավորել են «Քուրուուբ ալ-Բաստա» խմբավորումից Ալի և Մոհամեդ Ֆահրաուի անունով եղբայրները: Հենց այս խմբավորմանն է Բահրեյնը պատասխանատու համարում երկրի պատմության ամենախոշոր ահաբեկչության համար՝ անցած տարվա հուլիսին: Այն ժամանակ երկու ոստիկան էր զոհվել:
Եղբայրներին մեղադրում են Իրանի իշխանությունների հետ համագործակցությամբ հարձակումներ նախապատրաստելու համար:
Սա տեղի է ունենում Իրան - Բահրեյն հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



