Կադիրովը հայտնել է, թե երբ կավարտվի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում կավարտվի մինչև 2023 թվականի ավարտը։ Այս մասին նա ասել է Չեչնիայի Հանրապետության արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար Ախմեդ Դուդաևին տված հարցազրույցում, ում տեսանյութը հրապարակվել է պաշտոնյայի Telegram-յան ալիքում։
«Մինչև տարեվերջ հատուկ գործողությունը կավարտվի։ Եվրոպական երկրներն ընդունում են իրենց գործողությունների սխալը, Արևմուտքը ծնկի կիջնի»,- ասել է Կադիրովը։
Նրա կարծիքով՝ եվրոպական երկրները ստիպված կլինեն բոլոր ոլորտներում համագործակցել Ռուսաստանի հետ, այլ ելք չունեն։