Անդրադարձել եմ օդային հումանիտար միջանցքի ապահովման անհրաժեշտությանը, ինչը կիրառվել է Բեռլինի և Սարաևոյի պաշարումների ժամանակ. Ռուբեն Վարդանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Եվրոպական երկու լրատվամիջոցների՝ իսպանական EL PAIS-ին և իտալական La Nuova Bussola Quotidiana-ին տված հարցազրույցներում խոսել եմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման իրական պատճառների, Արցախում ստեղծված իրավիճակի և այն քայլերի մասին, որ եվրոպական կառույցներն ու հանրությունը պարտավոր են ու պետք է ձեռնարկեն՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար:
Անդրադարձել եմ օդային հումանիտար միջանցքի ապահովման անհրաժեշտությանը, ինչը կիրառվել է Բեռլինի և Սարաևոյի պաշարումների ժամանակ։
Եվրոպան չի կարող աչք փակել ավտորիտար Ադրբեջանի կողմից 120 հազար մարդու` ամիսներ շարունակվող ապօրինի շրջափակման, Հայաստանից եկող գազի և հոսանքի մատակարարման դադարեցման մշտական սպառնալիքի, մարդու՝ բոլոր տեսակի հիմնարար իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման վրա:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



