Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Աղետի քաղաքական ենթաշերտերն ու երկակի ստանդարտները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատ հաճախ բնական աղետներն իրենց ուրույն հետևանքներն են թողնում նաև քաղաքական որոշակի ուղղությունների վրա։ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը ևս բացառություն չէ: Միայն Թուրքիայում 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում: Խոշորամասշտաբ ավերածությունները և դրանց արդյունքում հազարավոր զոհերը ցույց տվեցին, որ Թուրքիան, մեծ հաշվով, պատրաստ չէր նման աղետի։ Իսկ այն ռեսուրսները, որոնք կարող էին դրվել երկիրը աղետներից պաշտպանելու և մարդկանց կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ, թուրքական իշխանությունները մեծ հաշվով ներդրել են ռազմական և արտաքին քաղաքական ոլորտում թուրքական ազդեցությունն ընդլայնելու և պանթուրքական ու նեոօսմանական ծրագրերն իրականացնելու ուղղությամբ։

Բացի դրանից, երկրաշարժից տուժած շրջանները տարիների ընթացքում ավելի քիչ ուշադրության են արժանացել իշխանությունների կողմից, դրա արդյունքում էլ այս նահանգներն ավելի քիչ են զարգացած, քան երկրի արևմտյան նահանգները, որտեղ անհամեմատ խոշոր ծրագրեր են իրականացվել։ Բնականաբար, աղետը նաև էական ազդեցություն կունենա Թուրքիայի ներքաղաքական կյանքի վրա, քանի որ մայիսին Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ Թուրքիայի ճակատագրի վրա։ Ուստի, գործող նախագահ Էրդողանը արդեն իսկ սկսել է միջազգային օգնությունները և աղետի գոտում մեկնարկած աշխատանքներն օգտագործել իր վարկանիշը բարձրացնելու համար, որը վերջին ամիսներին բավականին իջել է։ Նա փորձում է ցույց տալ, թե վերականգնումն արդեն իսկ սկսվել է և արագ թափով ընթանում է, և միայն իր իշխանության ջանքերի արդյունքում է հնարավոր վերացնել աղետի հետևանքները։

Միաժամանակ, մամուլում տեղեկություններ են տարածվում, որ աղետից տուժած քրդական բնակավայրերը վերականգնման համար ավելի քիչ ուշադրության են արժանանում, քան թուրքականները։ Մյուս կողմից էլ՝ ուշադրության է արժանանում այն հանգամանքը, որ Թուրքիայի՝ աղետի ենթարկված տարածքներում չկան անհրաժեշտ քանակությամբ վրաններ ու կազմակերպված կացարաններ՝ անօթևան մնացած մարդկանց ապահովելու համար։ Իսկ պետությունը չի կարողանում ամբողջապես վերահսկել իրավիճակը, և դա է պատճառը, որ համացանցում տարածվում են տարբեր տեսանյութեր և կադրեր այն մասին, թե ինչպես են բազմաթիվ անձինք թալանում խանութները։ Երկրաշարժը նաև մեծ ազդեցություն է ունենում Թուրքիայի տնտեսության վրա, քանի որ զբոսաշրջությունը, որը փաստացի մեծ եկամուտներ էր ապահովում Թուրքիային, կանգնել է, իսկ առանց այն էլ արժեզրկված լիրայի փոխարժեքը շարունակում է անկում գրանցել, դրան զուգահեռ թուրքական շուկայում գնաճը նոր ռեկորդներ է սահմանում։

Այս վիճակը կարող է օգտագործել թուրքական ընդդիմությունը, որը ցանկանում է միասնական թեկնածուով հանդես գալ, սակայն այս հարցում դեռևս վերջնականապես չի կողմնորոշվել։ Երկրաշարժի հետ կապված մյուս ենթաշերտը միջազգային արձագանքն է։ Սպասելի էր, որ Ադրբեջանը շտապեց ցուցադրական ձևով օգնություն ուղարկել Թուրքիային, քանի որ գտնվում է այդ երկրի ազդեցության տակ։ Նույնիսկ այն, որ Հայաստանը ևս ցավակցեց Թուրքիային, ինչ-որ կերպ դեռ գուցե կարելի է հասկանալ, որպես միջազգայնորեն ընդունված «պրակտիկա» և հարաբերությունների կարգավորման ճանապարհին «ժեստ»։ Բայց առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը որոշել է փրկարարներ ուղարկել մի երկիր, որը Հայաստանի դեմ բացահայտ թշնամական դիրքորոշում ունի, իսկ Արցախյան պատերազմի ժամանակ ոչ միայն ռազմատեխնիկական օգնություն էր ցուցաբերում Ադրբեջանին, այլև վարձկան ահաբեկիչներ էր տեղափոխում Արցախ հայ զինվորներին կոտորելու համար։

Ավելին, Թուրքիայում կասկածի տակ են դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եվ ելնելով թուրքական կառավարող շրջանակների կողմից հնչող հայտարարություններից՝ պարզ է դառնում, որ Անկարայի աջակցությամբ է, որ Ադրբեջանը սեփական օրակարգում է պահում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Մյուս կողմից՝ տարակուսելի է ցավակցության հաղորդագրության մեջ Սիրիայի ու Թուրքիայի միաժամանակյա նշումը այն դեպքում, երբ Սիրիան բարեկամական երկիր է, այնտեղ մեծաքանակ հայություն կա և այլն: Ավելին, Հայաստանն ուղղակի պարտավոր է մեծ օգնություն տրամադրել այդ բարեկամական երկրին։ Միևնույն ժամանակ երկրաշարժը երևան հանեց նաև մի շարք այլ ենթաշերտեր, վկայություններ այն մասին, թե ինչպես են միջազգային պրակտիկայում կիրառվում երկակի ստանդարտները։ Օրինակ՝ արևմտյան երկրները միահամուռ շտապեցին օգնության հասնել Թուրքիային։ Անգամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը նշեց, որ ՆԱՏՕ-ն մոբիլիզացնում է ուժերը՝ Թուրքիային օգնություն ուղարկելու համար։

Սակայն Արևմուտքը մեծ հաշվով ձեռնպահ է մնում Սիրիային անհրաժեշտ չափով օգնության հասնելու խնդրում։ Այդ երկրի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցները պահպանվում են անգամ աղետից տուժելուց հետո։ Եվ պատահական չէ, որ սիրիական Կարմիր խաչը կոչ արեց վերացնել միակողմանի պատժամիջոցները Դամասկոսի նկատմամբ՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։ Արևմուտքը փորձում է միջազգային ասպարեզում ներկայանալ որպես մարդու իրավունքների պաշտպանության չեմպիոն, սակայն հումանիտար խնդիրներ լուծելու տեսանկյունից խտրական վերաբերմունք է ցուցաբերում։ Բայց գոնե մեզ համար դա նորություն չէ, դրան մենք ականատես ենք եղել հատկապես 2020 թ. պատերազմի ժամանակ ու դրանից հետո: Նաև հիմա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները