Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհի սառցե 11 հրաշալիքները (լուսանկարներ)

ԼԱՅՖ

1in.am-ը գրում է .

Բևեռային և այլ ցուրտ շրջաններում կան մի քանի գեղեցիկ, անսովոր, յուրահատուկ սառցե, ձյունե և ջրից կազմավորումներ, որոնց մեկ հայացք նետելիս՝ շունչդ պահում ես:

Բնության այդ հրաշքների մեծ մասը կարող են տեսնել միայն գիտնականները և այն փոքրաթիվ արկած որոնողները, որոնց չեն խոչընդոտում զգալի ֆիզիկական և ֆինանսական կորուստները: Այդ վայրերը հնարավոր է տեսնել միայն տարվա որոշակի շրջանում:

1.Կապույտ Գետ, Գրենլանդիա

Այս գետն ամեն սեզոնին փոխում է իր ձևը` հալված ջրհոսքից կախված: Գետի մուգ կապույտ գունավորումը պայմանավորված է տիղմով:

 

2. Սառցե ջրվեժները Նորվեգիայի Շպիցբերգենում են և կրում են Սվալբարդ անվանումը (Շպիցբերգենի երկրորդ անվանումը), որը նորվեգերենից թարգմանվում է «սառը ափեր»: Շպիցբերգենը արշիպելագ է Արկտիկայում, գտնվում է Նորվեգիայի և Եվրոպայի հյուսիսում: Շպիցբերգենն աշխարհի ամենահյուսիսային բնակեցված տարածքն է:

Շպիցբերգենի կղզիները զբաղեցնում են 62050 տարածք քառակուսի կմ, որի մոտ 60%-ը սառցեպատ է,նրա ծայրերը հասնում են ծովի խորքերը:

 

3. Բյուրեղների քարանձավ, Իսլանդիա

Այս սառցե քարանձավը ձևավորել է սառցադաշտային խոր, ուղղաձիգ ճեղք: Սա արևի ճառագայթներին հնարավորություն է տալիս երկու կողմից լուսավորել քարանձավը` սառցե թունելն ապահովելով հավասար լույսով: Քարանձավ կարելի է մտնել ափի կողմից` 7 մետրանոց փոսով: Թունելն աստիճանաբար նեղանում է, իսկ վերջում դրա բարձրությունը հասնում է 1,2 մ-ի: Սառցե քարանձավները կայուն չեն և ցանկացած պահի կարող են փլվել: Դրանք այցելության համար անվտանգ են միայն ձմռանը, երբ սառույցը լավ սառած է լինում: Քարանձավում մշտապես ճրթճրթոց է լսվում: Այն լսվում է ոչ այն պատճառով, որ քարանձավն ուր որ է`կքանդվի, այլ որովհետև քարանձավն ամբողջապես տեղաշարժվում է սառցադաշտի հետ: Ամեն անգամ, երբ սառցադաշտը մեկ միլիմետրով շարժվում է, բարձր ձայներ են լսվում:

 

4.Բրիքսդալսբրեեն սառցադաշտ, Նորվեգիա

Բրիքսդալսբրեեն սառցադաշտը Յուստեդալսբրեեն սառցադաշտի ամենահասանելի և ամենաեն պատճառով, որրմամբանելիքի ստեղծողները,-հայտնի մասերից է, գտնվում է Նորվեգիայում և Յուստեդալսբրեեն Ազգային Պարկի մաս է: Բրիքսդալսբրեենը վերջանում է Բրիքսդալ սառցե կղզիով, որը գտնվում է ծովի մակարդակից 346 մ բարձրության վրա:

 

5.Սառցե ձոր, Գրենլանդիա
Սառցե ձորի խորությունը 45 մ է: Այս լուսանկարն արվել է 2008-ին:

 

6. Սառցադաշտ «Փղի թաթ», Գրենլանդիա

Սառցադաշտը գտնվում է Գրենլանդիայի հյուսիսում:

7. Սառած ալիք, Անտարկտիկա
Սառած ալիքը գտնվում է Անտարկտիդայում: Այն 2007-ին հայտնաբերել է ամերիկացի գիտնական Թոնի Թրավույլոնը: Այն կազմված է կապույտ սառույցից, ինչը համոզիչ ապացույցն է այն բանի, որ այն ձևավորվել է ջրի ալիքից: Սառույցը կապույտ է երևում, որովհետև երբ լույսն անցնում է հաստ սառույցի միջով, կապույտ գույնն արտացոլվում է, իսկ կարմիր գույնը`կլանվում:

11 Потрясающих чудес ледяного мира

 

8. Զոլավոր սառցալեռներ (այսբերգներ), Հարավային օվկիանոս

Ամենից հաճախ սառցալեռներն ունեն կապույտ և կանաչ զոլեր, սակայն հազվադեպ կարելի է հանդիպել նաև շագանակագույն զոլերի: Սառցալեռները ձևավորվում են, երբ սառույցի մեծ կտորները պոկվում են խութային սառցադաշտից և ընկնում ծովը: Սառցալեռը սպիտակ է երևում սառույցի մեջ քարացած փոքր պղպջակների պատճառով, նաև լույսի շնորհիվ: Կապույտ զոլեր ձևավորվում են, երբ ճեղքը լցվում է հալոցքային ջրով և արագ սառչում է: Այս դեպքում պղպջակներ չեն առաջանում: Երբ ջուրը լցվում է ջրիմուռներով, զոլերը ներկվում են կանաչ և շատ այլ գույներով:

9. Էրեբուս լեռան սառցե աշտարակները, Անտարկտիկա

Էրեբուսի (բարձրությունը` 3 800 մ) սառցե աշտարակները հիասքանչ տեսարան են, աշտարակները կարող են հասնել մինչև 20 մետրի և գրեթե կենդանի տեսք ունեն:

 

10. «Ժանիք»` սառած ջրվեժ ԱՄՆ-ի Վեյլ քաղաքում 
«Ժանիքը» գտնվում է Կոլորադո նահանգում: Բարձրությունը մոտ 50 մ է, լայնությունը` 8 մ:

 

11. Կալգասպորներ, Չիլի և Արգենտինա
Կալգասպորները զարմանալի սառցե փշեր են, որոնք ձևավորվել են բնական ճանապարհով Անդ շրջանում, բարձրությունը ծովի մակարդակից ` ավելի քան 4000 մ է: Այդ սառցե բեկորները կարող են ունենալ մի քանի սանտիմետրից մինչև 5 մետր բարձրություն:

 

 

 

Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով