Վրաստանը 1 մլն լարի է հատկացնում Թուրքիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Վրաստանի կառավարությունը 1 մլն լարի է հատկացրել Թուրքիայի երկրաշարժից տուժած բնակչության համար։
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ գումարը կառավարության պահուստային ֆոնդից հատկացրել է օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։
Վրաստանի վարչապետի հրամանագրով հատկացված գումարը կուղղվի Թուրքիայում տարերային աղետից տուժած քաղաքացիների համար դեղերի, սննդի, հագուստի, բժշկական սարքավորումների և այլ անհրաժեշտության ապրանքների ձեռքբերմանը։
Վերջին նախնական տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հաստատվել է 17 հազար 134 զոհ։ Վիրավորների թիվը գերազանցում է 75 հազարը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում զոհերի թիվը գերազանցում է հինգ հազարը։ Սիրիայում զոհերի մասին պաշտոնական տվյալներ դեռ չկան։
Փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մահացել է Վրաստանի 3 քաղաքացի։ Վրաստանի 2 քաղաքացի դեռևս անհետ կորած է համարվում։