Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է դադարեցնի Ադրբեջանի ագրեսիան. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru–ն «The Independent. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է դադարեցնի Ադրբեջանի ագրեսիան» վերնագրով հոդվածում գրում է, որ Արցախն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով։ Այս մասին The Independent-ի հոդվածում գրել է միջազգային իրավունքի մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնը։ «Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Չինաստանը, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են, կարող են կանգնեցնել ավտորիտար Ադրբեջանին, որը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը 120 հազար մարդու սովամահ անելու համար»,նշել է Ռոբերտսոնը։

Նրա խոսքով, շրջափակումը հանցագործություն է մարդկության դեմ և հակասում է մի շարք օրենքների, սակայն արդեն երկու ամիս է, ինչ Բաքուն փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը կենսականորեն կարևոր օղակ է Արցախի հայությանը օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարելու համար: «Իհարկե, օդային տրանսպորտն ավելի արագ կլիներ, սակայն Ադրբեջանի կառավարությունը սպառնացել է խոցել ցանկացած մարդատար կամ բեռնատար ինքնաթիռ, որը կփորձի վայրէջք կատարել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Երկիրը Ադրբեջանի և պատմության գերին է: Այն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով, որոնք հայտնի են իրենց վաղ քրիստոնեական եկեղեցիներով և յուրահատուկ գորգերով։

19-րդ դարում այն օկուպացվել է Ռուսաստանի կողմից, իսկ 1921 թվականին Ստալինը կամայականորեն և սխալմամբ այդ քրիստոնեական անկլավը որպես ինքնավար մարզ ներառել է մահմեդական Ադրբեջանի կազմում։ Խորհրդային Միության փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պահանջեց անկախություն և պատերազմ մղեց դրան հասնելու համար»,- գրվել է հոդվածում։ Ռոբերտսոնը հիշեցրել է, որ հաղթանակից հետո հայերն ապրել են հարաբերական խաղաղության մեջ մինչև 2020 թվականը, երբ Բաքվի ռեժիմը հարձակվեց նրանց վրա։ Նա անդրադարձել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: «Հայտարարությունը երաշխավորված էր Ռուսաստանի կողմից։ Նա 2000 «խաղաղապահների» է ուղարկել միջանցքը վերահսկելու համար, բայց նրանք չեն կարողանում կամ գուցե չեն ցանկանում ցրել միջանցքը շրջափակող ինքնահռչակ «էկոակտիվիստներին», որոնք խրախուսվում են Ադրբեջանի կառավարության կողմից, որը սովորաբար արգելում է ցույցերը և բանտարկում ցուցարարներին»,– գրել է հոդվածի հեղինակը։

Փորձագետը նշել է, որ «ցուցարարներից» շատերն ունեն դաջվածքներ, որոնք ապացուցում են նրանց պատկանելությունը «Գորշ գայլերին»։ Ընդգծվել է, որ «ցուցարարներին» խրախուսում է բռնապետ Իլհամ Ալիևը։ Հեղինակը ուշադրություն է հրավիրել նաև դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի և անդամների պահանջների վրա։ Հոդվածում նշվում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը միայն ուշացումով է կապվել Բաքվի իր գործընկերոջ հետ և հորդորել նրան ցրել ցույցը։ Ամփոփելով՝ Ռոբերտսոնը եզրակացրել է, որ ուկրաինական իրադարձություններից հետո Ռուսաստանը կորցրել է իր ազդեցությունն Անդրկովկասում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել Ի՞նչ է սպասվում ՀայաստանինՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ Եթե ձեր երեխան ծնվել է սեպտեմբերին՝ անպայման իմացեք սաՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ ՍյունիքումԻրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանԻնքնասպանությո՞ւն, դժբախտ պատահա՞ր, թե՞ չպարզված հանգամանքներ․ աղմկահարույց մահերի ժամանակագրությունըՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՓաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Ոչ մի զորահավաք․ Պուտինը պատասխանել է կարևոր հարցերիԱռաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա Յոլյան«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին «Սրտի օլիգարխ» չունեցող Փաշինյանը, «մոռացված» հերքումն ու իրականությունը Թոռնիկը ձերբակալվել է իր 98-ամյա տատիկի սպանության համարԱնօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ ՊուտինԿփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո Կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»