Թուրքիայում և Սիրիայում նոր աղետի վտանգ կա. ԱՀԿ–ն զգուշացնում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ ավերիչ երկրաշարժից հետո առաջացած սարսափելի պայմանների պատճառով Թուրքիայում և Սիրիայում կարող է նոր աղետ լինել։ Ժնևում ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել ԱՀԿ–ի միջադեպերի արձագանքման դեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբերտ Հոլդենը, որի խոսքը մեջբերում է CNN–ը։
ԱՀԿ–ի ներկայացուցչի խոսքով` պոտենցիալ զոհերի թիվը կարող է հավասարվել երկրաշարժի զոհերի թվին, քանի որ տուժածները ջրի, հոսանքի, վառելիքի լուրջ խնդիրներ ունեն։
«Երկրորդային աղետի իրական վտանգ կա, ինչը կարող է ավելի մեծ թվով մարդկանց վնաս հասցնել, քան առաջնային աղետը, եթե մենք չշարժվենք այն տեմպով և ինտենսիվությամբ, ինչ որոնողափրկարարական գործողություններում», – ասել է Հոլդենը։
CNN–ը նշում է, որ եղանակն ավելի է սրում իրավիճակը։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` այս հանգստյան օրերին Հալեպում 2-3 աստիճան ցուրտ կլինի, այն դեպքում, երբ փետրվարին նվազագույն ջերմաստիճանը սովորաբար +2.5 է լինում։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 21 043-ի, 80 097 տուժած կա:
Ավելին՝ այստեղ