Էքսքլյուզիվ Apple Watch Sport-ը գաղտնազերծվել է մինչ պրեմիերան
ԼԱՅՖApple Watch Sport-ի երկու էքսքլյուզիվ վարկածները ցուցադրվել են մինչև պրեմիերան Apple-ի կայքում՝ նախատեսված Չինաստանի, Հոնգկոնգի, Սինգապուրի, Մալայզիայի ու Թայվանի համար, հաղորդում է MacRumors պորտալը:
Ինչպես նշում է պարբերականը, ենթադրաբար նորույթը նվիրված է չինական Նոր տարուն, որը նշվում է փետրվարի 8-ին:
Ավելի ուշ նոր մոդելների մասին տեղեկությունն անհետացել է կայքից, սակայն այն աննկատ չի անցել:
Mashable-ի տեղեկություններով՝ Apple Watch Sport-ի նոր վարկածներըկվաճառվեն ոսկե ու արծաթե կատարմամբ ու մուգ կարմիր կաշեփոկով:
Apple-ի էքսքլյուզիվ սմարթ-ժամացույցները կարելի է ձեռք բերել մինչև փետրվարի 22-ը:

1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



