ՆԱՏՕ-ն ուկրաինական հակամարտությանը պատրաստվել է 2014 թվականից․ Ստոլտենբերգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ ՆԱՏՕ-ն չի փոխվել ուկրաինական հակամարտության մեկ տարվա ընթացքում, քանի որ դրան պատրաստվել էր 2014 թվականից։
Նա նաև հավելել է, որ այս տարի դաշինքը մեծացրել է իր հզորությունը և հարմարվել աշխարհում տիրող իրավիճակին։
«Դա (ուկրաինական հակամարտությունը - խմբ.) չփոխեց ՆԱՏՕ-ն, դա միայն ցույց տվեց ՆԱՏՕ-ի կարևորությունը։ Քանի որ ՆԱՏՕ-ն սկսել էր իր ամենամեծ ռազմական համալրումը 2014 թվականից ի վեր, քանի որ պատերազմը չսկսվեց անցյալ փետրվարին, այն սկսվեց 2014 թվականին: Եվ հետո սկսվեց ՆԱՏՕ-ի ադապտացիան»,-ասել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքն ավելացրել է արձագանքման ուժերը, զորավարժությունների քանակը և պաշտպանական ծախսերը։