Զինծառայող Դավիթ Գիշյանի կյանքի իրավունքի խախտման առնչությամբ Ադրբեջանի դեմ գանգատ է նախապատրաստվում. Սահակյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Զինծառայող Դավիթ Գիշյանի կյանքի իրավունքի խախտման առնչությամբ Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան գանգատ է նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:
Սահակյանն ասաց, որ փորձաքննության արդյունքներն առկա են եւ ակնհայտ է, որ Գիշյանի մահվան առնչությամբ Ադրբեջանի պատասխանատվություն գոյություն ունի:
«Կյանքի իրավունքի խախտման առնչությամբ գանգատ է նախապատրաստվում: Այստեղ նախ պետությունը թերացել է՝ անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու հարցում, մյուս կողմից նաեւ կենդանության օրոք դեռեւս հասցվել են վնասվածքներ, որոնք կյանքի հիմքի հետ կապված հարցեր են առաջացնում: Այսինքն՝ այս երկու փաստերի համակցությամբ կարծում ենք, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի Գիշյանի կյանքի համար»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։