Լոռու մարզում քննիչը կեղծել է վկայի ստորագրությունները. հարուցվել է քրգործ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է քաղաքացի Էրիկ Ե.-ի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերն այն մասին, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվող Արտյոմ Ա.-ն հայտարարել է, որ քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի կողմից կեղծվել են իր նախաքննական ցուցմունքում առկա ստորագրությունները:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
Վարույթն իրականացնող անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



