Կանանց փնթփնթոցը բարերար ազդեցություն է ունենում տղամարդկանց առողջության վրա
ԼԱՅՖ1in.am-ը գրում է .
Կանանց փնթփնթոցը բարերար ազդեցություն է ունենում տղամարդկանց ինքնազգացողության վրա: Հետազոտության արդյունքում նման անսպասելի եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները՝ հայտնում է rosbalt.ru-ն: Պարզվել է նաև, որ կանանց փնթփնթոցը նույնիսկ երկարացնում է տղամարդու կյանքը:
Կանայք ավելի ուշադիր են վերաբերվում իրենց, ինչպես նաև իրենց ամուսինների առողջությանը: Բժիշկները հաշվել են, որ նույնիսկ ինֆարկտի կամ կաթվածի դեպքում ամուսնացած տղամարդկանց հիվանդանոց են հասցնում կես ժամ ավելի շուտ, քան չամուսնացածներին:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ միայնակ տղամարդիկ բժշկի են դիմում 68%-ով ավելի քիչ, քան ամուսնացածները: Հոգատար կանայք ամուսիններին թույլ չեն տալիս բաց թողնել նշանակված դեղերի ընդունումը, ինչպես նաև հիվանդանոց հաճախելը:
Հարկ է նշել, որ ամուսնացած կանանց առողջության վրա ամուսնության դրական ազդեցություն չի նկատվել:



