Մեր ժողովուրդը 21-րդ դարում կույր աշխարհին ցուցադրում է հայ մարդու պայքարի անկոտրում ոգին. Մեսրոպ Առաքելյան
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախի հերոսական ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ամուր կանգնել է իր հողի վրա՝ չընկրկելով թշնամու հարձակումների առաջ, չխնայելով իր զավակների կյանքը, արժանապատվորեն հաղթահարելով զրկանքները։
Այսօր էլ, ատամները սեղմելով, մեր ժողովուրդը 21֊րդ դարում կույր աշխարհին ցուցադրում է հայ մարդու պայքարի անկոտրում ոգին։
Այս զրկանքները, այո, ճանապարհի պատճառով են, բայց ճանապարհի համար չեն... Սա հայ ժողովրդի անունը բարձր պահելու պայքար է, խոցված արժանապատվությունը վերականգնելու պայքար է, գալիքի հանդեպ հույսը չկորցնելու պայքար է...
Ու վերածնունդն այսպես է լինում։
Արցախի ժողովուրդը պատմեց աշխարհին, որ մեզ չեք կոտրի, կվիրավորեք, կխոցեք, ...«բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես կկորչեք վայրագ...»
Հայ ժողովուրդը սա երբեք չի մոռանա։
Երբեք։
Չի մոռանա...
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



