Կոալիցիայի ավիահարվածների արդյունքում ԻՊ-ի` նավթից ստացվող եկամուտը 30 տոկոսով կրճատվել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի գլխավորած կոալիացիայի կողմից «Իսլամական պետության» դիրքերին հասցված ավիահարվածների արդյունքում 30 տոկոսով կրճատվել է ԻՊ-ի` նավթի վաճառքից ստավող եկամուտները: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է կոալիցիայի ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը Բաղդադում կայացած ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով` կոալիցիայի գործողությունների սկզբից ի վեր նավթային կառույցներին 65 հարված է հասցվել, որոնց արդյունքում 30 տոկոսով կրճատվել է նավթի վաճառքից ստացվող եկամուտը: Նա նշում է, որ նախկինում ԻՊ-ը օրական 45 000 բարել նավթ էր արդյունաբերում, մինչդեռ այժմ այդ ցուցանիշը կազմում է 34 000 բարել:
Նշվում է, որ տարբեր գնահատականների համաձայն` ներկայում ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքները Իրաքում, Սիրիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Լիբիայում կազմում են 90 000 քառ. կմ: