Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ռուբեն Վարդանյանը հանրային աջակցություն ունի. այն համեմատելու չէ ո՛չ Հարությունյանի, և ո՛չ էլ Փաշինյանի հետ». Մետաքսե Հակոբյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արցախում Սահմանադրական փոփոխությունների են պատրաստվում, անցում կկատարվի նոր՝ խորհրդարանական համակարգի: Համապատասխան փոփոխվող հոդվածը Արցախի ԱԺ-ի գլխադասային հանձնաժողովում է: Հիմնական պայքարը երկու թեկնածուների միջև է՝ Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի:

Փոփոխությունների անհրաժեշտության և այս պահի նպատակահարմարության մասին «Փաստ» լրատվականը զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:


-Ի՞նչ փոփոխություններ են սպասվում և արդյո՞ք այն ընդունելի է Արցախի ընդդիմության և արցախցիների համար:


-Դեռևս 2020 թ.  նոյեմբերի 9-ից հետո ընդդիմությունը հադես եկավ սահմանադրական փոփոխությունների պահանջով, քանի որ գործող Սահմանադրությունը չի համապատասխանում մեր երկրի գործող իրավիճակին և ճգնաժամային իրավիճակներում լուծումներ չունի: Գործընթացները սկսեցինք ընթացակարգին համապատասխան և, ըստ դրա, դեկտեմբերին պետք է հանրաքվե տեղի ունենար, բայց Արայիկ  Հարությունյանը որոշեց, որ հանրաքվեի կարիք չկա և մեկ հոդվածի փոփոխությամբ կարող ենք փոփոխություններն իրականացնել:

Ընդդիմությունը, իհարկե, դեմ էր, բայց չնայած դրան, այդ փոփոխությունը բերվեց Խորհրդարան, հետո էլ հետ կանչվեց: Հիմա նորից մեկ հոդվածի փոփոխությունն ԱԺ-ում է:


-Այս պահին փոփոխության անհրաժեշտություն կա՞:


-ՍԴ փոփոխությունները պետք է լինեն և ամբողջ փաթեթով: Չեմ կարող ասել հանրությունն ամբողջությամբ ծանոթացել է՝ կո՞ղմ է, թե՞  դեմ, դա ցույց կտա հանրաքվեն, բայց բոլոր առողջ  քաղաքական ուժերը գտնում են, որ ահրաժեշտ են այդ փոփոխությունները: Շատերն այդ փոփոխություններին նայում են, որպես իշխանությունից ազատվելու շանս:

-Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ:


-Չեմ կարող ասել, այդ հարցերը պետք է տալ հենց իրեն: Ես նման հնարավորություն չեմ ունեցել: Նաև կուզեի հարցնել, թե ինչով է պայմանավորված մեկ հոդվածի փոփոխության հրատապությունը:


-ՀՀ իշխանությունը սատարում է Արայիկ Հարությունյանին: Սա ինչպե՞ս կանդրադառնա Արցախում կատարվելիք փոփոխությունների վրա:


-Իհարկե, կա երկու անձերի համագործակցություն՝  Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան: Երբ 2018թ-ին Արայիկ Հարությունյանը հայտարարում էր, որ ստորակետի ճշտությամբ համաձայն է Փաշինյանի յուրաքանչյուր գործողությանն ու խոսքին, ապա հիմա էլ որևէ բան չի փոխվել: Այդ երկու անձինք որոշում են ողջ հայության ճակատագիրը: Ցանկացած որոշում համատեղ են ընդունում կամ ավելի ճիշտ՝ Փաշինյանը որոշում է, Հարությունյանն իրականացնում է:

Ականատես եղանք, թե ինչպես  ՔՊ-ական ուսապարկերը ջանք ու եռանդ չէին խնայում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին փնովելու գործում: Փորձում էին հիմնավորել, թե ինչու պետք է Վարդանյանը չլինի Արցախի պետնախարար: Նույն ցանկությունն ունեն նաև երկու թշնամական պետությունների ղեկավարները: Մարդ, ով պատրաստ է անձը մի կողմ դնել, գնալ զրկանքների հանուն Արցախի, հարմար չէ թշնամական պետություններին և Հայաստանի իշխանությանը: Ընդ որում, սա առաջին անգամը չէ:


-Արցախի ընդդիմությունը և Վարդանյանի աջակիցները, ովքեր, ըստ հարցումների, քիչ չեն, ի՞նչ հակառակ քայլեր են պատրաստվում անել:


-Միանշանակ Վարդանյանը հանրային աջակցություն ունի: Այն համեմատելու չէ, ո՛չ Հարությունյանի, և ո՛չ էլ Փաշինյանի հետ: Մենք արդեն 2 ամսից ավելի է շրջափակման մեջ ենք, և եթե չլիներ պետնախարարը, ապա Արցախում քաոս կլիներ և չէր լինելու այլևս այն հավատը, որ մենք պայքարով ինչ-որ բանի կհասնենք: Հիմա արցախցիներն այդ դաժան զրկանքները տանում են՝ հույս ունենալով, որ ինչ-որ կարգավորումներ են տրվում և դրանք կարճաժամկետ չեն լինելու, կարողանալու ենք լուրջ քաղաքական հաջողությունների հասնել: Հիմա այդ զրկանքները կրում ենք գլուխներս բարձր և այդ կերպ աջակցում ենք պետական այրերին, որ քայլեր անեն: Աստված մի արասցե, իրենց ցանկությունները կամ զրկանքները կրելու նպատակները հանկարծ չարդարանան, կարծում եմ,  արցախցիներն այն իրավիճակում են, որ ընդվզում է լինելու:

Հակոբ Խաչիկյան

Պուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինԻրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Նոր փոփոխություն՝ մինչև 200 հազար դրամ ստացողների և տաքսու վարորդների համարԶելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԳիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Այս բանջարեղենը անմիջապես սպանում է երիկամներըԵվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում Հայաստանը կգնի՞ գազ հարևան երկրներից Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան. ֆոն դեր Լայեն Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանԹուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Տղամարդը փորձել է սպանել իր 19-ամյա դստերը՝ ամուսնանալուց հրաժարվելու համարՌուբիոն Լավրովին սպասում է հոկտեմբերի վերջին Ատլանտայում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութԱդրբեջանն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է Թուրքիայի 31 քաղաքացու