Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խորացրեք իրար, ի խորոց սրտի

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Էսօր էլ կպավ», «խորացրի գնաց», «մեկին էրկու կպցրի». նման խոսքեր կարող ենք լսել նախատոնական օրերին, երկրի հարկային քաղաքականությունից տեռորի ենթարկված, իշխանությունների կամ շուկայատերերի կողմից հարստահարված առեւտրականներից, որոնք անկախ բիզնեսի մանր կամ միջին լինելուց, խեղճի դիմակ առած օգտագործում են ամեն առիթ` «քցելու» իրենց նմաններին, հասարակ մարդկանց, խեղճուկրակներին:

Ու սա է մեր կեցությունը` իրար «խորացնելով». հարկայինը` առեւտրականին, առեւտրականը` իր նման չարքաշ գնորդին, գնորդը, որ միգուցե պատշար է, տաքսու վարորդ կամ դեղագործ` իր հաճախորդին:

Մի խոսքով` մեկս մյուսին արժանի ենք: Չկա մի տոն, որ շուկայում չթանկանան մեծ պահանջարկ ունեցող ապրանքները: Կանանց մեծարման միամսյակին ծաղկի վաճառքով զբաղվող զբաղվողներից մեկը խիղճ ունեցավ խոստովանելու, որ այդ օրերին մեծածախ վաճառքի կետերում ծաղիկների գինն իրականում թանկանում է ոչ այնքան, որքան մայթերին կանգնած առեւտրականներն են ավելացնում: Ինչ է ստացվում. առեւտրականները, որ սիրում են ամեն պատահած լրագրողին ներկայացնել իրենց հոգսերը, «մինուսով գնացող» առեւտուրը, սիրում են բողոքել կառավարությունից կամ հարկային քաղաքականությունից, իրենցից ոչ լավ վիճակում գտնվող մեկին մեծ ուրախությամբ խաբելու, «կպցնելու» առիթը չեն կորցնում:

Ու քանի որ մեզ համար կարեւորը միշտ էլ եղել է եղունգ ունենալն ու սեփական գլուխը քորելը` «խորացնելն» ու «կպցնելը» մնում են որպես հայ հասարակական գիտակցության անբուժելի ու անբաժանելի հիվանդություններ: Դե ուրեմն խոստովանենք, որ գոյության պայքարում նպատակն արդարացնում է միջոցները, յուրաքանչյուրը թող խորացնի իր նմանին որքան կարող է: Եթե հասարակ առեւտրականն իրավունք ունի ուրիշի հաշվին իր գրպանը լցնել, ապա նույն իրավունքը երեւի տրված է նաեւ պաշտոնյաներին: Չէ որ նրանք էլ իրենց հացի խնդիրն են լուծում: Ուրեմն խորացրեք իրար. հարկայինը` առեւտրականին, վերջինս` գնորդին, նա էլ` իր հաճախորդին: Խորացրեք միմյանց որքան կարող եք խորը... ի խորոց սրտի...

Գագիկ Աղբալյան

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանիցԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասինՉորսամյա տղան պատահաբար կրակել և սպանել է իր կրտսեր զարմիկինUcom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Ծննդատան աշխատակիցը փորձել է գողանալ նորածնինՄինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԼույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար