Թուրքերը բանտից ազատ են արձակել ահաբեկչության մեջ մեղադրվող լրագրողին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական Vice News-ի թղթակցին՝ իրաքցի Մուհամեդ Իսմայիլ Ռասուլին, չորս ամսվա կալանքից հետո ազատ են արձակել թուրքական բանտից: Լրագրողը ձերբակալվել է ահաբեկչության մեղադրանքով, ասված է պարբերականի կայքում:
Նշվում է, որ Մուհամեդ Իսմայիլ Ռասուլը պարբերականի երրորդ լրագրողն է, որին թուրք իրավապահներն ազատ են արձակել:
«Երկու այլ կալանավորված լրագրողներն ազատ են արձակվել 11 օր անց, Ռասուլը կալանքի տակ էր գտնվում ավելի քան չորս ամիս՝ մեղադրված լինելով «ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու» մեջ»,- ասվում է պարբերականի հաղորդագրության մեջ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



