Երևան, 20.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Փաշինյանն ուզում է Հայաստանին զրկել ինքնիշխանությունից՝ անընդհատ խոսելով ինքնիշխանության մասին». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը, ինչպես հայտարարեցին իշխանությունները, ավարտել է խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները: Զուգահեռ հայտարարել են նաև, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացն արագացնելու որոշում կա: Կառավարության նիստի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ պատրաստ է կրել խաղաղության պայմանագրի ստորագրման պատասխանատվությունը:

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ թեմաներին՝ դիտարկելով առկա իրողությունները: Փորձագետը խոսեց նախ խաղաղության պայմանագրի ստորագրման պատասխանատվությունը կրելու խոստման մասին: «Խոսելը հեշտ է, բայց Նիկոլ Փաշինյանն իրականում երբեք ոչնչի համար պատասխանատվություն չի կրել: Նա երբեմն նման հայտարարություններ է անում, բայց երբ պատասխանատվություն կրելու ժամանակն է գալիս, մարդկանց խաբելու համար լայնածավալ քարոզչություն է սկսում իրականացնել: Երբ ինչ-որ գյուղ կամ տարածք է հանձնում, մարդկանց ուշադրությունը կարող է շեղել՝ հիշելով, օրինակ՝ «Կուկուռուզնիկի» նախկին շենքը: Այնպես որ, պատասխանատվության մասին հերթական ելույթը պարզապես դատարկախոսություն է, մարդկանց խաբելու հերթական միջոցը, որ մեղմացնի մարդկանց ընկալումը, ցույց տա, թե իբր գործ ունենք ոչ թե անդառնալի, այլ շրջելի գործընթացի հետ: Իսկ իրականում իր քաղաքականության նպատակը հայկական Արցախը վերացնելն է, ինչը բազմիցս է ապացուցել: Փաշինյանն իրականում միայն մի հարցում է արհեստավարժ՝ խոսելու: Նա արհեստավարժ խոսում է, մարդկանց մոլորեցնում է, բայց խոսքերի հետևում որևէ բովանդակություն չկա: Այս խոսքերը միայն ժողովրդին խաբելու գործիք են, որպեսզի կարողանա իր ծրագիրն իրականացնել: Ես բացարձակապես չեմ կիսում այն կարծիքը, թե Փաշինյանի նպատակն իր իշխանությունը պահելն է: Իհարկե, այդ նպատակն էլ ունի, բայց գլխավորը իր քաղաքականությունն ավարտին հասցնելն է, այդ թվում՝ Հայաստանին ինքնիշխանությունից զրկելը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Միքայելյանը:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, նա շեշտեց. «Ավելի վաղ Ալիևն առաջ բերեց 5 կետանոց պլան, որի վրա պետք է կառուցված լիներ խաղաղության պայմանագիրը: Այնտեղ հիմնականում երեք դրույթ կար, որոնք բերում էին մեկ ընդհանուր կետի, ըստ որի՝ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախից: Հետո Փաշինյանը 6 կետանոց տեքստ առաջ բերեց՝ ներկայացնելով այնպես, թե Հայաստանն ուրիշ կարծիք ունի: Հետո «վաշինգտոնյան» փաստաթղթի արտահոսք եղավ, այնուհետև հրապարակվեց Սոչիի հայտարարությունը, որոնք ևս վկայեցին այն մասին, որ գործընթացն Ադրբեջանի օրակարգով է ընթանալու: Սա ցույց է տալիս, որ Փաշինյանը կա՛մ չի ցանկանում ոչ միայն Արցախի, այլ, առհասարակ, բոլոր վիճելի թեմաների շուրջ վիճել, կա՛մ էլ նման քաղաքականություն իրականացնելու ունակություն չունի: Ես կարծում եմ՝ ցանկություն չունի, որովհետև հակառակ դեպքում պարզ է, թե ինչպիսի արտաքին ու անվտանգային քաղաքականություն պետք է իրականացվի, մինչդեռ այդ ուղղություններով ոչինչ չի արվում, իսկ հայտարարություններով թոզ փչել միշտ էլ հնարավոր է: Ընդհանուր առմամբ, հնարավոր «խաղաղության պայմանագիրն» արդեն Հայաստանի ամփոփ, ամբողջական կապիտուլ յացիան է լինելու:

Ավելին, այն միգուցե ավելի ծանր լինի, քան առաջինն էր. այս դեպքում արցախահայությունը ստիպված է լինելու զրկվել տներից: Եթե առաջինը եղել է ազգային նսեմացում, երկրորդով արդեն քաղաքական և ինստիտուցիոնալ առումով ամրագրվելու է, որ Հայաստանն այլևս ունակ չէ և չի կարող սուվերեն քաղաքականություն ունենալ: Այսպիսով, Փաշինյանն ուզում է Հայաստանին զրկել ինքնիշխանությունից՝ անընդհատ խոսելով ինքնիշխանության մասին: Հայաստանին զրկում են ինքնիշխանությունից՝ կախյալ դարձնելով Թուրքիայից:Հայաստանն այդպիսով կդառնա Արևմուտք-Արևելք տնտեսական գոտու մաս, Հայաստանն օղակ է լինելու: Այս ամբողջ քաղաքականության իմաստը սա է, որտեղ ՀՀ-ն ու Արցախն ընդամենը խոչընդոտ են դիտարկվում: Իսկ Փաշինյանն ընդունում է մեր ոչ բարեկամ երկրների ծրագրի համատեքստը ու գնում է նրանց թելադրած պայմանների ճանապարհով՝ Հայաստանին զրկելով ինքնիշխանությունից: Փաշինյանը գիտի, որ մարսել է առաջին կապիտուլ յացիան, և հիմա մտածում է, որ կմարսի նաև խաղաղության պայմանագիր կոչվածը»:

Հրանտ Միքայել յանը նկատեց՝ երբ Փաշինյանը գիտակցելով հայտարարում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ցեղասպանություն իրականացնելն է, բայց նշվածի դեմ որևէ քաղաքականություն չի վարում, երկու խնդիր կարող է լինել: «Ուրեմն, կա՛մ նրա համար այդ գինն ընդունելի է, կա՛մ իր նպատակն էլ է դա: Եթե որևէ մեկը մտածում է, թե «խաղաղության պայմանագրով» ուղղակի ամրագրվելու է խաղաղությունը, սխալվում է: Եվ ես չեմ կարծում, որ Փաշինյանը կարող է մտածել, թե այդպիսով խաղաղություն է ամրագրվելու: Ոչ: Նա տիրապետում է իրականությանը, բանակցային գործընթացին ու արտաքին քաղաքական իրողություններին: Բացառվում է, որ չպատկերացնի, սխալվի, ինչի մասին հաճախ են ասում՝ այդպիսով արդարացնելով նրան: Նա հստակ քաղաքականություն է իրականացնում: Եթե Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը ցեղասպանությունն է, ապա պետք է ընդդիմանալ նշվածին: Երբ չես ընդդիմանում ու Արցախի փոխարեն հումանիտար օգնություն ես ուղարկում Թուրքիայի կողմից վերահսկվող Կիլիկիայի տարածքներ, ապա, իհարկե, քաղաքականության վեկտորը սրանով ակնհայտ է երևում: Այստեղ խնդիրն օգնություն տրամադրել - չտրամադրելը չէ: Սա ո՛չ վատ է, ո՛չ լավ: Այստեղ հարցն այն է, թե ինչ նպատակով է դա իրականացվում. հիմքում Հայաստանին ցանկացած գնով «Արևմուտք-Արևելք» գծի մեջ մտցնելու քաղաքականությունն է: Եթե տեսականորեն պատկերացնենք, որ հայկական շահը հաշվի առնելով են այս քայլերին գնում, որ որոշակիորեն մեղմացնեն Թուրքիայի ագրեսիվ մոտեցումները, ապա անգամ այդ տեսանկյունից է կոպիտ սխալ. խաղաղություն մուրալը երբեք որևէ օգուտ չի տվել»:

Ըստ փորձագետի, սակայն, այստեղ այլ խնդիր կա: «Իրենց Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավում է պետք, և փորձում են թուրքական հասարակության կարծիքի վրա աշխատել, ավելի ընկալելի դարձնել Հայաստանը: Մեծ հաշվով, Թուրքիայի հետ սահմանը բացելու գործընթացը կարող է արագանալ, մանավանդ որ Փաշինյանը հայտարարել է խաղաղության պայմանագիրը ստորագրելու և, առհասարակ, իրենց բոլոր պայմանները կատարելու պատրաստակամության մասին: Հիշենք նաև, որ հենց ինքն է ամբողջությամբ փակել Հայոց ցեղասպանության թեման, հրաժարվել է հայոց պահանջատիրությունից, որը թուրքերի գլխավոր խնդիրն էր: Հիմա մնացել է միայն Արցախի մնացած տարածքները հանձնելու գործընթացը, որն իրականացնելու դեպքում թուրքերը կարող են սահմանը բացել և արդեն ներթափանցել Հայաստան»,-ասաց նա՝ շեշտելով, որ երկրաշարժից տուժած Թուրքիային օգնելը հենց վերոնշյալ քաղաքականության շրջանակներում էր:

«Ի դեպ, հիմա լայնածավալ քարոզչություն է իրականացվում՝ ցույց տալու, թե «մենք լավն ենք, մենք մարդասիրական օգնություն ենք տրամադրում»: Մարդիկ սկսեցին մեր լավը լինելը Թուրքիային աջակցելու հետ կապել, մինչդեռ լավը լինելն իրականում տարբեր ձևով կարող է արտահայտվել: Երբ թուրքերին աջակցում ես այն ժամանակ, երբ Թուրքիան մեզ միայն պատերազմով է սպառնում, հարձակվում է, դա ոչ թե լավը լինել է, այլ ուղղակի ջայլամի քաղաքականություն: Սա այն դեպքում, եթե համարենք, որ Փաշինյանն այս ամենը չգիտակցված է իրականացնում: Բայց նորից եմ շեշտում՝ ամեն ինչ մտածված է, և սա ցանկացած գնով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում է նշանակում: Իրականում ցանկացած նոր գործընթաց սկսելիս գծվում են դրա շրջանակները: Այս դեպքում դրվելու են թե՛ իրավական, թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ նաև քաղաքական շրջանակներ: Նման ձևով հաստատված հարաբերություններում Թուրքիան միշտ հանդես է գալու թելադրողի կարգավիճակում:

2008-ից 2010 թվականներին Սերժ Սարգսյանը փորձեց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, և նա դա փորձեց անել հավասարը հավասարի հետ կարգավիճակով: Այդ փորձը չստացվեց, չնայած որոշակի հաջողություններ եղան այդ ճանապարհին: Իսկ Փաշինյանը հաստատում է հարաբերություններ՝ որպես ոչ թե հավասարը հավասարի, այլ ստորացված, ենթակա կարգավիճակով: Հարաբերությունների հաստատման ներկայիս ֆորմատը սա է, ինչի հետևանքները պետք է գիտակցել: Մարդկանց խաբում են, ասում՝ թոշակները բարձրանալու են, տնտեսությունը զարգանալու է: Սա կատարյալ հիմարություն է: Գները կարող են իջնել, բայց զուտ նրա հաշվին, որ հայկական արտադրողը կփոխարինվի թուրքական արտադրողով»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանն ԱՄՆ–ից վերադարձել է Մենք մտածում էինք` լավ է կանգնած մեռնել, քան ծնկած ապրել Ադրբեջանի կազմում․ «Համահայկական ճակատ» ՇարժումԱննա Հակոբյանը Տեխասում հանդիպել է վանականների հետ (տեսանյութ) Վանաձորում բախվել են «Skoda»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ռուսաստանը չի դիտարկում Շվեյցարիան որպես Ուկրաինայի շուրջ բանակցությունների իդեալական վայր Հատուկ ռազմական գործողությունից երկու օր առաջ Զալուժնին ռազմական դրություն մտցնելու առաջարկ է արել Զելենսկիին Նորվեգիան զորքերի որոշ մասին է դուրս բերում Իրաքից տարածաշրջանում պատերազմի վտանգի պատճառով Մենք չափազանց դանդաղ էինք խաղում և քիչ կրեատիվություն ցուցաբերեցինք․ «ԱԶ Ալկմարի» կիսապաշտպանը՝ «Նոայի» դեմ խաղի մասին ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները Վինիսիուսի սկանդալից հետո Անհուսալի վարկերի աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադարձի համար. Արցախի ԱԺ Մեր ուժերը պետք է համադրենք գաղափարակից այլ կառույցների հետ և լինենք միասնական․ Ավետիք ՉալաբյանՏավուշի ոստիկանները 68-ամյա տղամարդու տանը ինքնաձիգներ և փամփուշտներ են հայտնաբերել Արթուր Դավթյանը չի մասնակցի Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել Լճի մեջ ընկած 8 զբոսաշրջիկներին մահացած են հայտնաբերելՉկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ և նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն. Աշոտյան Արթուր Դավթյանը չի մասնակցի Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը երիտասարդների հետ հանդիպում կունենա. «Ուժեղ Հայաստան» Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում Միայն մեր ղեկավարությունն է, որը առանձնացրել է գերիների ազատ արձակման հարցը խաղաղության գործընթացից ու իբր առանձին է դրա շուրջ բանակցում. ադրբեջանագետ Զինվորական ծառայությունը դարձնելու ենք գրավիչ և պատվաբեր․ Ավետիք ՔերոբյանԻրանը ներդրումային առաջարկները կախում է որպես Թրամփի «հրազենային դիվանագիտության» արգելք․ CBS Նոր մանրամասներ` Աջափնյակի զինված դեպքիցՊատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից Ռուսաստանը երբեք չի եղել Ճապոնիայի հետ երկխոսության դադարեցման կողմնակից. Պեսկով IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նոր մանրամասներ Աջափնյակի կրակnցների դեպքից Թրամփը ծաղրել է Փաշինյանին ու Ալիևին Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է կյանքի և առողջության համար Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի փետրվարի 24-ին Իշխանության մաս կազմելուն պես մեկնարկելու ենք թոշակների 50% բարձրացման գործընթացը․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանի իշխանությունը իրական քայլ չի արել հայ գերիներին վերադարձնելու համար․ Արեգ ՍավգուլյանՄաhացել է Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը Պոպուլիզմով ընտրություն չեն հաղթում՝ հանրությանը պետք են իրագործելի լուծումներ․ Նաիրի Սարգսյան Բա, Բայդենի խորուրդը ի՞նչ եղավ. Մհեր ԱվետիսյանԹե բա՝ «դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ». Էդմոն ՄարուքյանՊաշտոնանկություն՝ Փաշինյանի որոշմամբ Ռուսաստանը ուժեղացնում է արևմտյան սահմանների անվտանգությունը Փետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետԱրցախը փաստացի այլևս մեր վերահսկողության ներքո չէ, սակայն դա չի նշանակում, որ կարող ենք թույլ տալ մոռացության մատնել Արցախի թեման. Մեսրոպ Առաքելյան Հենց այսպիսի հոտ է գալիս քաղցկեղ ունեցող մարդու վրայիցՓաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են Ռուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինվшծ ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը. Արմեն Աշոտյան «ՀայաՔվեն» հաստատակամ է Արցախը երբևէ դարձյալ հայկականացնելու առաքելության հարցումԱնհայտ ամերիկյան ինքնաթիռ է հատել Ռուսաստանի սահմանը «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Արարատի մարզի Մասիս համայնքումԲաքվում հայ են դատում, Երևանում իշխանությունները դիսկոտեկ են անում և զվարճանում․ Մենուա ՍողոմոնյանՓետրվարի 20-ին առաջին անգամ ցուցադրվել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմը