Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ապրիր ԿարդաLove» գրքի փառատոնի շրջանակում քննարկվել է «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գիրքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ապրիր ԿարդաLove» գրքի փառատոնի շրջանակում կազմակերպված «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի պանելային քննարկման հատուկ հյուրն «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է եղել։

Ինչպես տեղեկացրին կուսակցությունից, քննարկման ընթացքում գրքի հեղինակներ Հասմիկ Սիմոնյանն ու Արմինե Դանիելյանը ներկայացրել են գրքում տեղ գտած՝ տարբեր մասնագիտություններ ունեցող հիսուն կանանց հետաքրքիր ու զարմանալի պատմություններ։ Այդ կանանց շարքում հանրության լայն շրջանակներին հայտնի դիվանագետներ, գյուտարարներ, ճամփորդներ, գիտնականներ, արվեստագետներ են։

«Այս գրքի գոյությամբ մենք այլևս կարիք չունենք ապացուցելու, որ կանայք ինչ-որ բան կարող են»,- նշել է Մանե Թանդիլյանը.

Նա նկատել է՝ այս գրքում պատմություններ են իրական կանանց մասին, որոնք սեփական օրինակով են ցույց տվել, որ կանանց առջև փակ դռներ չկան, որ նրանք չեն հանձնվում, և կանգ չեն առնում ոչ մի դժվարության առջև։

«Հայ կանայք շատ վաղուց են բացել դռները մեծ հնարավորությունների առջև, նրանք ձգտել են ու հասել ավելիին։ Մասնավորապես, անդրադառնամ ընտրել-ընտրվելու իրավունքին։ Ես մեծ հպարտությամբ եմ տարբեր դահլիճներում ասում, որ կին պատգամավոր, դեսպան ենք ունեցել։ Ես առիթ եմ ունեցել Տոկիոյում պատմել, որ Ճապոնիայի առաջին կին դեսպանը հայուհի է եղել։ Եվ դա ինձ համար մեծ հպարտություն էր։ Թե՛ այս գիրքը, ու թե՛ նման պատմությունները ևս մեկ վերահաստատումն են այն բանի, որ, այո,՛ կանայք կարող են, և ես համոզված եմ, որ մենք դեռ շարունակելու ենք մեծ հպարտությամբ խոսել ու պատմել աշխարհը փոխող, դեպի դրականը տանող ու այն ավելի լավը դարձնող հայ կանանց մասին»,- ասել է Մանե Թանդիլյանը։

Փառատոնի շրջանակում նա նաև ներկա է գտնվել Արտակ Մաթևոսյանի «Ծնոտը հենելու համար է» և Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» և «Գաղտնիքների տիրակալը» գրքերի շնորհանդես-քննարկումներին։

 
Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը