Կապանցի մարզիկները վերադարձել են Եվրոպայի առաջնությունից. մասնակցությունը ապահովել էր ԶՊՄԿ-ն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 8-13-ը Խորվաթիայում կայացած քիք-բոքսինգի Եվրոպայի գավաթի խաղարկությունից «Սյունիք» (մարզիչներ` Արայիկ Սարգսյան, Վիկտոր Խաչատրյան) ակումբի սաները վերադարձել են տպավորիչ հաղթանակներով` 2 ոսկի, 1 արծաթ, 7 բրոնզ:
Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում էր 32 պետություն, 2700 մարզիկ, ՀՀ-ն ներկայացնում էր Կապանը` 13 մարզիկով:
Մասնակցությունը առաջնությանն ապահովել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, ընկերությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել մարզի սպորտային կյանքը, խրախուսում հաջողությունները:
Շնորհավորում ենք մարզիկներին, ցանկանում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



