Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Դանդաղ վառվում ենք, չեմ էլ ուզում ապրել, սա ապրել չի». Գոռի մասունքները հուղարկավորած ընտանիքը հույս ունի, որ որդին ողջ է. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գոռի մանկությունն անցել է Արարատ քաղաքում, դպրոց է հաճախել, երազել ու ապագայի պլաններ կազմել: «Հետաքրքրասեր էր, խելացի, բայց երբեք չէր պարծենում, միշտ ասում եմ՝ համեստ խելացի էր: Երբ մի բան էի խնդրում անել, լուռ լսում էր, կարող էր չարձագանքել, երկու օր հետո իմանում էի, որ խնդրանքս կատարել է: Ուրիշ էր, յուրահատուկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիանան՝ Գոռի մայրիկը:

Տղան հաճախել է Արարատ քաղաքի Պ. Սևակի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց: 9-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Արարատի պետական քոլեջում, հաշվապահություն ուսումնասիրել, դրա հետ մեկտեղ «Թումո» կենտրոնում ծրագրավորում սովորել. «Դպրոցում իրեն բոլորն էին սիրում»: Գոռի նպատակը ծրագրավորող դառնալն էր. «Քոլեջն ավարտելուց հետո անմիջապես զորակոչվեց ծառայության: Ծառայությունն ավարտելուց հետո մտածում էր բուհում սովորելու մասին»: 2019 թ. հուլիսի 23-ին Գոռը զորակոչվում է բանակ: Ծառայում էր Հադրութում:

«Իր ծառայությունը շատ լավ էր անցնում, երբեք իրենից դժգոհություն չեմ լսել: Ասում էր՝ մա՛մ, Հադրութի նման զորամաս չկա: Իրոք, այդպես էր: Նաև դիրքեր էր բարձրանում, հերթապահություն իրականացնում: Մեկ տարվա ծառայող էր, երբ ստացավ սերժանտի կոչում: Իր հրամանատարը Դավիթ Ղազարյանն էր, նա էլ է զոհվել»: Սկսվեց պատերազմը, Գոռի ծառայությունից մեկ տարի ու երկու ամիս էր անցել:

«Սեպտեմբերի 27-ին արթնացանք պատերազմի լուրից: Զանգեցի Գոռին, նույն րոպեին պատասխանեց՝ Գո՛ռ, պատերա՞զմ է սկսվել: Արձագանքեց՝ մա՛մ, ի՞նչ պատերազմ: Հետո արդեն չէր կարող թաքցնել՝ մա՛մ, խփել են մեր չաստին, կեսը չկա, տղերքի հետ Հադրութի անտառում ենք: Անընդհատ իրար նամակներ էինք գրում մինչև ժամը երկուսը՝ մա՛մ, լավ մնա, բարձրանում ենք դիրքեր: Սեպտեմբերի 28-ին՝ երևի ժամը վեցն էր, զանգեց՝ մա՛մ, մատաղ արա, տղեդ մեռնելուց պրծավ, նորից եմ ծնվել»:

Գոռը պատերազմական գոտու ամենաթեժ կետերում է եղել՝ Մարտակերտ, Մարտունի 2, Հադրութ: «Ֆիզուլիում է անհետացել, զոհվել, չեմ էլ կարողանում այդ բառն ասել: Մինչև հոկտեմբերի 16-ը երկու անգամ վիրավորվել է ոտքից: Երկրորդ վիրավորումից հետո տարել էին Ստեփանակերտ, հոկտեմբերի 10-ին զանգեց՝ մա՛մ, տանում են Մարտունի 2՝ թաքստոց, այնտեղ ավելի ապահով է: Հոկտեմբերի 12-ին երեխեքին տանում են Ֆիզուլի: Լուր չունեի իրենից, հոկտեմբերի 14ին զանգեց: Հարցրեցի՝ Գո՛ռ, ո՞ւր ես: Պատասխանեց՝ չգիտեմ, մա՛մ, որ էստեղից փրկվեմ, լավ ա»: Հաջորդ երկու օրերին էլ մայրիկը խոսել է Գոռի հետ: Հոկտեմբերի 16ին եղել է վերջին զրույցը: Իսկ հետո՞:

«Մեզ ասացին, որ Ֆիզուլիում վիրավորները նստել են սանիտարական ուազիկը, որ հասնեն Մարտունի 2: Մեքենան փչացել է, տղաները իջել են, իսկ հետո արդեն վարկածներ են: Մեկի համաձայն՝ մեկ շաբաթ մնացել են անտառներում, մյուս վարկածով՝ ինչ-որ քանդված տանը, հետո անհետացել են: Որևէ հստակ տեղեկություն չունենք, թե ինչ է եղել: Հետո սկսվեց մեր փնտրտուքը: 2021 թ.-ի մարտն էր, ասացին, որ թուրքերը 12 դի են փոխանցել Մարտունի 2-ից, ավելի ճիշտ՝ մասունքներ: Մեզ էլ այդ մասունքներից բաժին հասավ: Հերացիում ԴՆԹ-ով հաստատեցին, որ մասունքներից մի քանիսը Գոռինն են, և մեզ փոխանցեցին»: Գոռի մասունքները հուղարկավորել են Արարատի պանթեոնում՝ 2021 թ. մարտի 29ին:

«Իր քարը դեռ չենք տեղադրել: Իր հետ եղած տղաների ԴՆԹ-ն ևս հաստատվել էր, հետո ծնողները մասնավոր կերպով կրկին ԴՆԹ անալիզ էին տվել և բացասական պատասխան ստացել: Մենք էլ ենք արել և բացասական պատասխան ստացել: Բայց չենք կարողանում հաստատել, որ մեր հուղարկավորած մասունքները մեր երեխային չեն պատկանում: Հերացիում ասում են՝ ձերն է ու վերջ: Մյուս կողմից էլ՝ մինչ օրս որևէ այլ նորություն չունենք Գոռից»: Գոռի ընտանիքը երկու տարուց ավելի է, ինչ ապրում է անորոշության խաչմերուկում, մի կողմից՝ հուղարկավորված մասունքներն են և որդուց որևէ լուր չունենալը, մյուս կողմից՝ հույսը, որ իրենց որդին, հնարավոր է, ողջ է:

«Սա միայն իմ ցավը չէ, բոլորն ինձ հետ հավասար տանջվում են: Ինքս ինձ, նաև ամուսնուս ու աղջկաս հարցնում եմ՝ ո՞նց եմ ապրում, ինձ այսքան ուժ որտեղի՞ց: Էլ չեմ հավատում Աստծուն, որ ասեմ՝ այս ուժն ինձ Աստված է տալիս: Անկեղծ լինեմ՝ չեմ էլ ուզում ապրել, սա ապրել չի: Ամուսնուս ասում եմ՝ տապանաքար դնենք, այսպես չթողնենք երեխուն, իսկ նա էլ՝ իմ երեխեն ողջ է: Դանդաղ վառվում ենք... Ամուսինս պատերազմի օրերին ուզում էր Գոռի մոտ գնալ, չստացվեց: Գոռն էլ էր արգելում՝ պապա՛, չգաս, էս քո տեղը չի: Ես էստեղ եմ, հերիք ա»:

Հ. Գ. - Գոռ Հարությունյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին