Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանցիների բանդերական ամոթն ու նեղմտությունը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

asd.news-ը «Ադրբեջանցի ռուսաֆոբների բանդերական ամոթը. Բաքվում ո՞ւմ է ձեռնտու ուկրաինացի նացիստներին աջակցությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ սոցցանցերում հերթական տեսանյութն է շրջանառվում, որտեղ պատկերված է Ուկրաինայում ռուս ռազմագերու նկատմամբ ադրբեջանցի զինյալի ծաղրական վերաբերմունքը։ Շատ ադրբեջանցիներ են կռվում Կիևի նեոնացիստական ռեժիմի կողմից։ Տեսանյութում ադրբեջանցի զինյալը իր վրա է գցել ուկրաինական, ադրբեջանական և թուրքական դրոշները՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ Ուկրաինայի բանդերական կազմավորումներում բավականաչափ ադրբեջանցիներ կան։ Նա, ինչպես և Ուկրաինայի զինված ուժերի շարքերում գտնվող մյուս ադրբեջանցիները, չի թաքցնում դեմքը, նայում է ուղիղ տեսախցիկին, այսինքն՝ չի վախենում իր հայրենիքում քրեական հետապնդումից։

Ադրբեջանի դատախազությունը հավանաբար հանցագործություն չի համարում իր քաղաքացիների մասնակցությունը Ռուսաստանի դեմ պատերազմին։ 2023 թվականի հունվարի 31-ին ադրբեջանական Media.az ռեսուրսը ուրախությամբ վերատպեց UNIAN ուկրաինական հրատարակության հոդվածը. «Այժմ Ուկրաինայում ապրում է բավականին տպավորիչ թվով ադրբեջանական սփյուռք, որը 2014 թվականից ի վեր ակտիվ դիրքորոշում ունի ռուս-ուկրաինական պատերազմում: Ղրիմի ադրբեջանցիների սփյուռքը միակն է թերակղզու բոլոր ազգային սփյուռքներից, որոնք չեն ճանաչել Ղրիմի՝ Ռուսաստանին բռնակցումը: Ուկրաինական անձնագրերով բազմաթիվ էթնիկ ադրբեջանցիներ կռվում են Ուկրաինայի զինված ուժերում, բազմաթիվ ադրբեջանցիներ կան նաև Միջազգային լեգեոնի (Թուրքական գումարտակ) և TRO-ի շարքերում»։

UNIAN-ի այդ հոդվածն անթաքույց ռուսաֆոբ բնույթ ունի, սակայն Media.az-ին դա պետք է, գլխավոր խմբագիր Ջամիլա Ալեքպերովային դուր է գալիս ռուսաֆոբիան, նա չի վախենում օրենքի հետ կապված խնդիրներից, քանի որ ադրբեջանական մամուլի համար բանդերամետ ռուսաֆոբիան պատժելի արարք չէ: Ադրբեջանում նման լրատվամիջոցները շատ են։ Իսկ ինչպե՞ս կարող է այլ կերպ լինել, եթե Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ Բաքուն աջակցում է Կիևին երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, Բաքուն չէր շտապում հայտարարել, որ անհրաժեշտ է պահպանել Սովետների երկրի տարածքային ամբողջականությունը։ Ընդհակառակը, ադրբեջանական կուսակցական նոմենկլատուրան, ինչպես մյուսները, անկախություն էր պահանջում։

Պաշտոնական Բաքուն աշխարհին նայում է միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների նեղ ճեղքով: Նման տեսադաշտի նեղությունը պարզապես զարմանալի է: Քաղաքական իրողությունների բազմազան շրջանակն ընկալվում է բացառապես այն պրիզմայով, թե դու ինչպես ես վերաբերվում հայերին, իսկ դա նշանակում է չտեսնել հայերի հետ կապ չունեցող միլիոնավոր նրբերանգներ: Նման նեղմտությունը հանգեցնում է նրան, որ շատ ադրբեջանցիների համար թշնամի են բոլոր նրանք, ովքեր չեն գժտվում հայերի հետ։ Ռուսաստանը հայերի հետ չի՞ գժտվում՝ վերջ, մենք սիրում ենք Ուկրաինային, քանի որ նա գժտվում է Ռուսաստանի հետ։ Տրամաբանությունը տրամվայի ռելսերի պես ուղիղ է: Ադրբեջանը Զելենսկու ռեժիմին օգնում է ոչ միայն զինուժով, այլ նաև մարդասիրական օգնությամբ և զինամթերքով։

Ճակատում նկատվել են ադրբեջանական ականանետեր և հզոր ռումբեր։ Բոլոր 8 տարիների ընթացքում, երբ Դոնբասի երեխաները մահանում էին ուկրաինական հրետակոծություններից, Բաքուն չէր մտածում նրանց մարդասիրական օգնություն տալու մասին։ Բայց հենց որ Մոսկվան ձեռնամուխ եղավ Կիևի ռեժիմի ապառազմականացմանն ու ապազգայնացմանը, Բաքուն անսպասելիորեն կազմակերպեց մարդասիրական օգնության առաքում՝ թաքնվելով խաղաղության հռետորաբանության հետևում: Իսկ Դոնբասի համար խաղաղության խոսքեր չկայի՞ն։ Ադրբեջանի դիրքորոշումն ուկրաինական հարցում կարելի է բնութագրել «Արդարության հետապնդման մեջ նրանք մոռացել են բուն արդարության մասին» ասացվածքով։ Բաքուն, ասենք թե, արդար է համարում իր պայքարը հայերի դեմ։ Բայց արդյո՞ք դա ինքնաբերաբար արդարացնում է նեոնացիստական ռեժիմը Կիևում:

Հայերի հանդեպ զուտ հակակրանքը ցանկացած սրիկայի լավ տղա՞ է դարձնում։ Վաղը Զելենսկին, եթե իրեն ձեռնտու լինի, հեշտությամբ կհայտարարի արհամարհանք Ադրբեջանի և սեր Հայաստանի հանդեպ։ Ի՞նչ է անելու Բաքուն այդ ժամանակ։ Եթե Հիտլերը հայերին չէր սիրում (նա, ամենայն հավանականությամբ, չէր սիրում նրանց), դա մի՞թե նշանակում է, որ Հիտլերը ադրբեջանցիների բարեկամն է։ Որպեսզի այլ՝ պարկեշտ ադրբեջանցիներին չնեղացնեմ, կարող եմ հակառակը ձևակերպել. եթե Հիտլերը չի սիրում ադրբեջանցիներին, դա նշանակո՞ւմ է, որ ֆյուրերը հայերի բարեկամն է։ Աբսու՛րդ: Բայց նրանք առաջնորդվում են այդպիսի աբսուրդով։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիզմի դեմ ԽՍՀՄ այլ ժողովուրդների հետ կռված զինվորների թվում էին նաև ադրբեջանցիները։ Արդյո՞ք ժամանակակից ադրբեջանցիները հասկանում են, որ աջակցելով ուկրաինական բանդերիզմին՝ ոտնահարում են իրենց վետերան պապերի հակաֆաշիստական սխրանքի հիշատակը։

Արդյո՞ք 1941 թվականին Ադրբեջանի ներկայիս քաղաքացիների պապերն ու նախապապերը զոհվել են, որ իրենց թոռներ-ծոռները աջակցեն այն երկրին, որտեղ որպես հերոս քայլում է ՍՍ-ի «Գալիցիա» դիվիզիան։ Ամոթ չէ՞։ Լրիվ թափով ընթանում է ադրբեջանական ժողովրդի էթնիկ գիտակցության վերաֆորմատավորումը թուրքականի։ Այսօրվա ադրբեջանցիների համար թուրքական ամեն ինչ հրաշալի է ու հոյակապ։ Նրանք կա՛մ չգիտեն Թուրքիայի կողմից Հիտլերին աջակցելու մասին, կա՛մ իրենց համար դա ընդհանրապես հանցագործություն չէ։ Եվ աճում է ուկրաինական նեոնացիզմի նկատմամբ ոչ քննադատական վերաբերմունքը։ Հատուկ գործողության առաջին ամիսներին որոշ ադրբեջանցի փորձագետներ իրենց թույլ տվեցին արտահայտվել և Ռուսաստանի մոտալուտ պարտություն կանխատեսել: Հիմա նրանք լռել են։ Կիևի խունտան և նրանց ՆԱՏՕ-ի տերերը ճակատում այնքան էլ լավ չեն աշխատում:

Անգամ Ադրբեջանի զինյալները չեն կարողանում օգնել նրանց։ Եթե Բաքուն այս պատերազմում համակրում է Զելենսկու բանդերական հանցախմբին, ապա Բաքուն կողմ է Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանները պղծելուն, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նվաստացնելուն, մեր վետերան հերոսների ընդհանուր հիշողությունից հրաժարվելուն։ Եվ դա ամոթ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանԻնքնասպանությո՞ւն, դժբախտ պատահա՞ր, թե՞ չպարզված հանգամանքներ․ աղմկահարույց մահերի ժամանակագրությունըՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՓաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Ոչ մի զորահավաք․ Պուտինը պատասխանել է կարևոր հարցերիԱռաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա Յոլյան«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին «Սրտի օլիգարխ» չունեցող Փաշինյանը, «մոռացված» հերքումն ու իրականությունը Թոռնիկը ձերբակալվել է իր 98-ամյա տատիկի սպանության համարԱնօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ ՊուտինԿփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո Կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրըԼույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու