Մարտի դաշտում Ռուսաստանին հաղթելն անհնար է. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է, որ անցյալ դարի 30-ական թվականներին Գերմանիայում նացիստների համար Արևմուտքը գործնականում բացեց իշխանության ճանապարհը, իսկ մեր ժամանակներում նրանք «հակառուսաստան» են ստեղծել Ուկրաինայում։
«Եվ այդ ամենը մեկ նպատակով՝ տարածքներ պոկել մեր երկրից», - ասել է նա։
ՌԴ նախագահի խոսքով՝ արևմտյան քաղաքական գործիչներին չի հետաքրքրում, թե ում վրա խաղադրույք կատարել Ռուսաստանի դեմ պայքարում, կարևորը՝ կատարեն իրենց կամքը:
««Հակառուսաստան» նախագիծը Արևմուտքի ռևանշիստական քաղաքականության մի մասն է. գաղափարը մեկն է՝ Եվրոպայում պատերազմ հրահրել ուրիշի ձեռքերով... Մենք Ուկրաինայի ժողովրդի հետ պատերազմի մեջ չենք, նրանք իրենք են դարձել Կիևի ռեժիմի պատանդը»,- ասել է Պուտինը։
Խոսելով Արևմուտքի կողմից Կիևին զենքների մատակարարման մասին՝ նա նշել է.«Բոլորին պետք է պարզ լինի մեկ հանգամանք՝ որքան շատ հեռահար համակարգեր գան Ուկրաինա, այնքան մենք ստիպված կլինենք հեռացնել վտանգը մեր սահմաններից»։
Նրա խոսքով՝ Արևմուտքը մտադիր է լոկալ հակամարտությունը տեղափոխել գլոբալ առճակատման փուլ։
«Մարտի դաշտում Ռուսաստանին հաղթելն անհնար է, հետևաբար ավելի ու ավելի ագրեսիվ տեղեկատվական հարձակումներ են իրականացվում: Նրանք անընդհատ ստում են, չեն դադարեցնում հարձակումները մեր մշակույթի, Ռուս ուղղափառ եկեղեցու վրա», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ Արևմուտքը հենվում է ազգային դավաճանների վրա, որոնք միշտ ունեն նույն ատելության թույնը իրենց հայրենիքի նկատմամբ: