Վերջինիս սիրտը չդիմացավ տանկիստ որդու կորստին, որը զորակոչվել էր 2019 թվականի հուլիսին, իսկ մեկ տարի անց ՝ հոկտեմբերի 2-ին անմահացավ:

Հայրը պատմում էր, որ որդու հետ խոսել է սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան, վերջինս է տեղեկացրել ծնողին, որ պատերազմ է սկսվել: Հայրն անմիջապես մեկնել է Արցախ, սակայն այդպես էլ չկարողացավ հասնել որդուն. Վազգենը զոհվեց հոկտեմբերի 2-ին, ինքը վիրավորվեց:

Արմեն Ասլանյանը մեղադրում էր ՀՀ իշխանություններին, ասում, որ պետք է ազատվել ներքին թուրքից, դրանից հետո միայն հնարավոր կլինի անցնել իրական թուրքերին ու վերադարձնել մեր հողերը: Ցավոք՝ ինքը չհասցրեց, ու միացավ որդուն:

Նշենք, որ վերջին ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ զոհված զինծառայողի ծնողն է, որ մահացել է....