Սեուլն ու Վաշինգտոնը քննարկում են Կորեական թերակղզում ԱՄՆ ուժերի տեղակայման հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ1in.am-ը գրում է.
Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում Կորեական թերակղզում ամերիկյան ուժերի և ռազմավարական նշանակության միջոցների տեղակայման մասին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական ռազմական գերատեսչության աղբյուրին:
Զրուցակիցը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպիսի ռազմավարական նշանակության ուժերի մասին է խոսքը:
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի բանակցությունների մասին տեղեկությունը հայտնի է դարձել մեկ օր անց այն բանից, երբ Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային ռումբի փորձարկման մասին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



