Գիշերն ուտելը վնասակար է ուղեղի համար
ԼԱՅՖ1in.am-ը գրում է.
Գիշերը սառնարանի դուռը մշտապես բացուխուփ անելը վնասում է ուղեղին: Նման եզրակացության են հանգել Կալիֆոռնիայի և Լոս Անջելեսի համալսարանի գիտնականները Դոն Լոյի գլխավորությամբ: Հետազոտությունը ցույց է տվել, որ քնելու ժամերին սնունդ ընդունելը հանգեցնում է այն բանին, որ խանգարված օրվա ռիթմերի պատճառով սկսում է բթանալ հիշողությունը:
Դա է ապացուցել առնետների վրա իրականացված գիտափորձը:
Հայտնի է նաև, որ գիշերային հերթափոխով աշխատող մարդիկ ավելի բարդությամբ են լուծում մտավոր խնդիրները:



