Զախարովան գնահատել է Բայդենի՝ ռուսներին ուղղված կոչը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որում նա դիմել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և նրանց վստահեցրել Արևմուտքի և ՆԱՏՕ-ի կողմից ենթադրյալ թշնամանքի բացակայության մեջ։ Իր Telegram-ի ալիքում նա նշել է, որ ռուսերենում կա մի բառ, որը նշանակում է թշնամուց էլ վատ տարբերակ։
«Բայդեն. «Ես խոսում եմ ձեր՝ ռուսների հետ։ ՆԱՏՕ-ն և Արևմուտքը ձեր թշնամին չեն, ինչպես այսօր ասաց [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը»: Ռուսերենում կա հրաշալի «недруг» («ոսոխ») բառը։ Այն ավելի վատն է, քան թշնամին»,- գրել է Զախարովան։
Բայդենն իր կոչն ուղղել է ռուսներին Լեհաստանից՝ ելույթ ունենալով Վարշավայում իր լեհ գործընկեր Անջեյ Դուդայի հետ բանակցություններից հետո։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահը նշել է, որ արեւմտյան երկրները չեն պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա։ Նա նաև ընդգծել է, որ Պուտինը կարող է «մեկ բառով» դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում։