Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Միակ լավ քայլը, որը կարող են անել Հայաստանի համար, ամբողջ կազմով հեռանալն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ զրույցում անդրադարձել ենք մյունխենյան հանդիպումներին, խոսել նաև Արցախի շուրջ առկա զարգացումներից:

«Ընդհանուր առմամբ, գերագույն գլխավոր կապիտուլ յանտի կողմից արված բոլոր հայտարարությունները Մյունխենում ոչ այլ ինչ էին, քան Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել: Իբրև թե փորձ արվեց Արցախի արգելափակումը ներկայացնել որպես ադրբեջանական կազմակերպված սադրանք, բայց Փաշինյանը չխուսափեց այդ համատեքստում շեշտադրել նաև Ռուսաստանի անունը: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այսօրվա կառավարության դիրքավորումն արևմտյան ուղղություն ունի, և ռուսներին Հարավային Կովկասից դուրս մղելու նպատակ կա: Այն բոլոր հայտարարությունները, որոնք Մյունխենում հնչեցին ադրբեջանական կողմից, նորություն չէին: Միակ բանը, որը կարելի է առանձնացնել, Ալիևի պահվածքի ու հայտարարությունների մակարդակն էր: Մի շատ կարևոր բան նկատեցի. ադրբեջանական կողմը հայտարարեց, որ, անկախ նրանից, թե ինչ կներառվի խաղաղության պայմանագրում, այն պետք է բխի նաև Ադրբեջանի շահերից»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Գառնիկ Դավթյանը:

Իսկ թե նշվածն ի՞նչ է ենթադրում, մանրամասնեց. «Իմ խորին համոզմամբ, ադրբեջանական կողմը չի հրաժարվել Խորհրդային Միության ժամանակ Հայաստանից ապօրինաբար բռնակցված «անկլավների» թեմայից, որովհետև Ադրբեջանը իր տարածքային ամբողջականությունը պատկերացնում է ոչ միայն Արցախի, այլև «անկլավների» բռնակցմամբ: Բացի այդ, ադրբեջանական կողմը Մյունխենում խոսեց նաև փախստականների վերադարձի մասին, որը ներառված էր Ադրբեջանի կողմից ի սկզբանե առաջարկված 5 սկզբունքի մեջ: Փախստականների վերադարձի մասին ակնարկն իրենից մեծ վտանգ է ներկայացնում: Հայտնի է, որ ստեղծվել է թուրքական ծագում ունեցող «Արևմտյան Զանգեզուր» տխրահռչակ խմբակը, որը պաշտոնական մակարդակով ընդունել էր հայտարարություն, ըստ որի, «հավաքագրում և ցուցակագրում են բոլոր այն անձանց, ովքեր 90-ականներին պատերազմի արդյունքում իրենց կամքով լքել են Հայաստանը»: Այդ հայտարարության մեջ նշվում էր նաև, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ պետք է վերադառնան իրենց «հայրենի հող»»:

Ինչ վերաբերւմ է վտանգներին, մեր զրուցակիցը հավելեց. «Նախ՝ վստահ եմ, որ փախստականների մեջ կլինեն ծայրահեղական ընկալումներ ունեցող խմբավորումների ներկայացուցիչներ: Եթե վերոնշյալ սցենարը իականություն դառնա, ապա 5-10 տարվա ընթացքում իրենք իրենց թվաքանակը Հայաստանում մեծացնելու են՝ ցանկանալով նաև տարբեր պաշտոններ՝ «հասարակության մեջ փոքրամասնության ներգրավվածության» համատեքստում: Մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել, պարզապես արդեն ավելի պատկերավոր և հստակ տեսանելի են բոլոր վտանգները, որոնց մասին խոսել ենք վերջին մեկ-երկու տարվա ընթացքում: Եվ ես պատկերացում անգամ չունեմ, թե կապիտուլացված այս իշխանությունն ինչպե՞ս է այս ամենի տակից դուրս գալու»:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացներին՝ Գառնիկ Դավթյանը նշեց. «Նախ՝ եթե խոսենք փաստաթուղթը կողմերի միջև փոխանցելու գործընթացի մասին, ապա դիվանագիտական հարաբերությունների մեջ նորմալ է, երբ յուրաքանչյուր կողմ փորձում է իրեն հարմար տարբերակ առաջարկել՝ ընդունելով հակառակ կողմի պահանջները կամ  դիտարկումները:Բայց հաշվի առնենք, որ Ադրբեջանն ինքն է առաջինը ներկայացրել 5 սկզբունքից բաղկացած առաջարկները, որոնց վրա պետք է կառուցվի խաղաղության պայմանագիրը: Այդ սկզբունքներից Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվել: Այդ սկզբունքները, մեծ հաշվով, իրենցից ենթադրում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, իրենց քաղաքական անկախության ճանաչում, փախստականների վերադարձ, սահմանազատում և սահմանագծում, ինչպես նաև տրանսպորտի և հաղորդակցությունների բացում: Հայկական կողմից ես չեմ լսել այնպիսի առաջարկ, որը կհակազդի այդ հինգ սկզբունքին կամ Հայաստանի և Արցախի շահը կներկայացնի»:

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ ընդհանուր առմամբ, ադրբեջանական կողմը ռազմադիվանագիտական տրամաբանության ներքո է գործում: «Նախ՝ բանակցում է՝ ցույց տալով, թե կառուցողական է: Հետո, հետ չկանգնելով իր առաջարկներից, Հայաստանին ներկայացնում է այնպիսի պահանջներ, որ Հայաստանը չկարողանա դրանք կատարել: Եվ ինչ-որ ժամանակ անց, կլինի 5 կամ 6 ամիս հետո, Հայաստանը հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ հնարավոր չի լինում այդ փաստաթուղթն ընդունել նախ այն պատճառով, որ սրանք վախենում են իրենց պաշտոնները կորցնել, երկրորդ՝ փորձում են իմիտացիոն ձևով հնարավորինս ձգել գործընթացը: Մինչդեռ այդ գործընթացը ձգելու արդյունքում, պայմանավորվածությունների մասով հայտնվում են ադրբեջանական թակարդում»,-ասաց նա՝ ընդգծելով խաղաղության պայմանագիրը չստորագրելու վերաբերյալ հայտարարության հետևանքների մասին:

«Ադրբեջանը, մեծ հաշվով, վերոնշյալն ընդունում է պատերազմի կամ ռազմական ագրեսիայի հնարավորություն, ինչպիսին ունեցանք անցած տարվա սեպտեմբերին: Հիմա նույն իրավիճակն է, բայց այլ տարբերակով: Ադրբեջանը ռազմադիվանագիտական քաղաքականությամբ է առաջնորդվում՝ նպատակ ունենալով կրկին փակուղու առաջ կանգնեցնել Հայաստանին, ինչը Հայաստանի վրա հարձակվելու քարտ բլանշի հնարավորություն է»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների այս փուլի քաղաքականությանը՝ նա նշեց, որ այսօր նրանց կողմից հնչում են հակահայկական ու հակահայաստանյան հայտարարություններ: «Բացի այդ, ադրբեջանցիների հետ բանակցում են այնպիսի սկզբունքների շրջանակում, որի երկրորդ տարբերակը գոյություն չունի: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի հիմնական նպատակն Ադրբեջանի ցանկությունները բավարարելն է: Այս իշխանություններն իրենց գործողություններով Հայաստանի կործանման ևս մեկ փուլի են տանում: Իրականում սրանք տարբեր հարթակներում Ադրբեջանի հետ ինչ պայմանավորվել են, Ադրբեջանը դրանք հեշտությամբ խախտել է, փորձել է մանիպուլացնել ու իր համար ցանկալի դիրքեր զբաղեցնել ինչպես «գետնի վրա», այնպես էլ դիվանագիտական դաշտում: Այդպես է եղել 20182020 թվականներին, ինչպես նաև 2020-ից՝ պատերազմից հետո, այսպես է նաև այսօր: Փաշինյանի կառավարման այս երեք փուլում մենք միշտ ունեցել ենք կորուստներ և կունենանք, եթե այս իշխանությունը չհեռանա: Միակ լավ քայլը, որը կարող են անել Հայաստանի համար, ամբողջ կազմով հեռանալն է»,-հավելեց փորձագետը:

Անդրադառալնով Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Մյունխենում Ալիևի կողմից ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հնչեցված «դժգոհություններին», Վարդանյանի հնարավոր հրաժարականին՝ Գ. Դավթյանը նկատեց. «Ալիևը Հայաստանի իշխանությունների քաղաքականության գիծն է տանում՝ «սևեր- սպիտակներ» բաժանումների համատեքստում: Ալիևն ասում է՝ «Ռուբեն Վարդանյանը արցախցի չէ, Ռուսաստանի հայ է և այնտեղ չպետք է մնա»: Հստակ երևում է, որ Հայաստանի կապիտուլացված խմբակի և Ալիևի մոտեցումը մասնավորապես Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ նույնն է: Մեծ հաշվով, եթե որևէ ձևով ադրբեջանական կողմի պահանջները բավարարվեն, Արցախի կործանման սկիզբն է դրվելու: Վերջին 2 տարին Ադրբեջանին զիջումներ են արվել: Պետք չէ սպասել, թե հերթական զիջումը վերջինն է լինելու: Ադրբեջանը կրկնակի, եռակի շատ է ուզելու: Հետևաբար, մասնավորապես Արցախի մասով որևէ զիջում չպետք է արվի Ադրբեջանին: Չպետք է տրվել թշնամու պահանջներին: Ադրբեջանը մանիպուլացնում է՝ քարոզչական դաշտում ասելով՝ «Ռուբեն Վարդանյանին Արցախի տարածքից հեռացրեք, ճանապարհը կբացենք»:

Ալիևը ցանկանում է իր համար ցանկալի մարդկանց տեսնել Արցախում, որոնց հետ հնարավոր է բանակցել և աստիճանաբար, փոքր զիջումներով վերջնարդյունքում ստանալ այնպիսի իրավիճակ, որ Արցախում որևէ բան փոխելու նաև կամք չլինի: Սա է պատճառը, որ եթե Ռուբեն Վարդանյանի մասով և, առհասարակ, Ադրբեջանին տարատեսակ զիջումներ անելու որոշումներ կայացվեն, ինձ համար նման որոշում կայացնողների ճակատին դավաճանի խարան է դաջվելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին