Ձյուն է սպասվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Երևանում փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը, 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում թաց ձյան տեսքով: Փետրվարի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։
Փետրվարի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ, փետրվարի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ:
Ավելին՝ այստեղ