ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն աշխատանքային այցով գտնվել է Վրաստանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում, հաղորդում են Ներքին գործերի նախարարությունից։
Դավիթ Համբարյանին ընդունել են Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Գիորգի Բուտխուզին և Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տնօրեն Բեսիկ Թեֆնաձեն։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դ․Համբարյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Ա․Թևոսյանը ծանոթացել են Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության աշխատանքի մանրամասներին, ինչպես նաև գործակալության կողմից քաղաքացիներին տրամադրվող ծառայություններին՝ հետագայում վրացական հաջողված փորձը Հայաստանում կիրառելու նպատակով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների համագործակցության, փորձի փոխանակման և ապագա ծրագրերի մասին հարցեր։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել



