Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Անհավանականը»՝ ակնհայտ. ի՞նչ էր հերքվում այդպես ջանասիրաբար. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը», անդրադառնալով Արցախի իշխանության վերնախավում ակնհայտ դիտարկվող խմորումներին, օրեր առաջ գրել էր, որ նախապատրաստվում է պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը, ավելին՝ նրա դեմ Արցախում ձևավորվել է յուրօրինակ «կոալիցիա»՝ այսպես ասած՝ «սորոսական շրջանակները ներկայացնող մի խումբ անձանց» և Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի մասնակցությամբ: Հիմնվելով մեր աղբյուրների հաղորդած տեղեկությունների վրա՝ նշել էինք, որ այդ «կոալիցիան» պատրաստվում է Արցախի նախագահի ընտրություններին և թեկնածու է տեսնում գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին:

Հետագայում մամուլում նաև գրվեց, որ նա «սկզբից» պետնախարար է նշանակվելու: Դե, որպես ստարտ: Այս հրապարակումներին հաջորդել էր Գուրգեն Ներսիսյանի խայտառակ, առնվազն պաշտոնյային ոչ հարիր բառապաշարով արձագանքը, որով նա կտրականապես հերքում էր, թե՝ նման բան չկա, թե՝ ինքը «սորոսական շրջանակների» հետ կապ չունի, թե՝ ինչ գրված է, իրականությանը չի համապատասխանում:

Մի խոսքով, ըստ Գուրգեն Ներսիսյանի, այն ինչ գրվել էր, «նիվեռայատնի պեն ա», այն է՝ անհնարին բան է, իր դեմ արշավ է կազմակերպված, չուզողների դավեր են և այլն, և այդպես շարունակ: Բայց այդ կտրուկ հերքումներից ընդամենը մի քանի օր անց վրա հասավ իրականությունը և ցույց տվեց, թե ով ինչին չի համապատասխանում, և հերքումը քանի գրոշ արժե: Ընդգծենք՝ ընդամենը օրեր անց: Բոլորը տեսան, որ Արայիկ Հարությունյանը ա) պաշտոնանկ արեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին, բ) գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին առաջարկեց զբաղեցնել Արցախի պետնախարարի պաշտոնը: Նիվեռայատնի պեն ա՞...

Էլ ի՞նչ ասել Գուրգեն Ներսիսյանին, որ մի քանի օր առաջ «Ֆեմիդայի արևով» երդվում էր, թե նման բան չկա, ինքը կապ չունի, ինքը ապաքաղաքական անձ է: Առաջին. սովորեք հաղորդակցվել մամուլի, լրագրողների հետ ու արտահայտվելիս չափներդ ճանաչեք: Երկրորդ. ձեզ հաշիվ տվեք, որ եթե հերքում եք մի բան, որն անխուսափելիորեն կատարվում է, ապա դրանով զրոյացնում եք ձեր նաև մնացյալ պնդումները, այդ թվում՝ «սորոսականների» կամ այլազան «կոալիցիաների» հետ կապ չունենալու մասին հավաստիացումները: Երրորդ. այսուհետ ձեր ամեն մի հայտարարություն ինքնաբերաբար դառնում է եռակի կասկածելի և անվստահելի:

Մի խոսքով, ամենևին դժվար չի կանխատեսել, թե ինչ դրսևորումներ կլինեն, երբ նման բառապաշարով, մամուլի հետ աշխատելու տարրական «մշակույթ» չունեցող, նույնիսկ ակնհայտը, այն ամենը, ինչի մասին ողջ Արցախն է խոսում, հերքելու մարմաջով տառապող անձնավորությունը հայտնվի շատ ավելի բարձր պետական պաշտոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին