Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վարդանյանը դիսոնանս էր առաջացնում. նրա դեմ տրիադա էր աշխատում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ սպասվելիք ու արդեն տեղի ունեցած եռակողմ հանդիպումների մասին, խոսել Արցախում տեղի ունեցող զարգացումներից: Անդրադառնալով նախ ԱՀ արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելուն՝ քաղտեխնոլոգը նշեց, որ, ընդհանուր առմամբ, գործ ունենք ավելի խորքային գործընթացի հետ, ինչը լիովին տեղավորվում է նաև աշխարհաքաղաքական համատեքստում:

«Ռուսներն անընդհատ փորձում են իրենց տակ պահել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, որը, սակայն, իրենց տակից փախչում է: Հայաստանի և Ադրբեջանի միջև անգլիացիների, Ադրբեջանի և Թուրքիայի մոդերատորությամբ անընդհատ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացներ են տեղի ունենում, որոնց հիմքում դրված է, այսպես կոչված, արևմտյան տարբերակը, որի հիմքում էլ Ադրբեջանի առաջ քաշած հինգ կետերն են: Եվ որպեսզի հանրությունը այն լավ «մարսի», անունը դնում են «արևմտյան տարբերակ», ըստ որի՝ Հայաստանը ձեռքերը լվանում է Արցախից, Արցախը փաստացի համարվում է Ադրբեջանի ներքին տարածք, Հայաստանն այնտեղ փորձում է ամրագրել, ինչպես Նիկոլ Փաշինյանն է վերջին շրջանում սիրում ասել, «Լեռնային Ղարաբաղի հայության ինչ-որ իրավունքներ», «անվտանգության երաշխիքներ»:Ընդհանուր առմամբ, խաղաղության պայմանագրի վերաբերյալ գործընթացը հենց նշվածի շուրջ է. այսինքն, գոնե ֆորմալ առումով ամրագրել «ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների» թեման և «անվտանգության երաշխիքները»»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը:

Միևնույն ժամանակ քաղտեխնոլոգը շեշտեց՝ բոլորն են հասկանում, որ նշվածները չաշխատող դրույթներ են լինելու, որովհետև այսօր միջազգային իրավունքը, միջազգային երաշխիքներն առհասարակ չեն աշխատում: «Հիմա այս առումով Հայաստանի և Արցախի գործող իշխանությունների տեսակետները համահունչ են: Եթե անգամ Արցախի իշխանություններին Հայաստանի ղեկավարության պարտվողական, զիջողական քաղաքականությունը դուր չի գալիս, ամեն դեպքում, իրենք ռեալ տեսանկյունից չեն դիմադրում այդ քաղաքականությանը և հարմարվում են՝ ելնելով ինչ-ինչ պատճառներից: Ե՛վ Արցախի, և՛ Հայաստանի գործող իշխանությունները համահունչ էին:

Մինչդեռ Ռուբեն Վարդանյանը եկավ ու հայտարարեց, որ փաստացի համաձայն չէ Հայաստանի իշխանությունների՝ Արցախը հանձնելու, Արցախից ձեռքերը լվանալու քաղաքական գծի, ինչպես նաև Արցախը դեպի Ադրբեջանի կազմ մղելու գործընթացի հետ, որի հիմքում Արցախը, իբր, պետք է ինքնուրույն բանակցություններ վարի Ադրբեջանի հետ:Նա հայտարարեց, որ Արցախը պետք է լինի անկախ՝ ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Ավելին՝ Լաչինի միջանցքի շրջափակման համատեքստում քննադատեց ՀՀ իշխանություններին՝ ասելով, որ վերջիններս սահմանափակվում են զուտ, այսպես կոչված, սոցիալտնտեսական աջակցությամբ: Ակնհայտորեն Արցախում դիմադրության լուրջ օջախ էր ձևավորվում՝ ի դեմս արդեն նախկին պետնախարարի թիմի»,- ասաց նա:

Ընդգծելով նաև, որ Արցախում Ռուբեն Վարդանյանի վարկանիշը բավականին բարձրանում է՝ նա հավելեց. «Արցախցիները հոգնել են իրենց գործող՝ պարտություն կրած իշխանություններից, և Ռուբեն Վարդանյանի շուրջ բավականին լուրջ զանգվածներ են ձևավորվել: Հասկանալի է, որ սա ձեռք չի տալիս նախևառաջ ադրբեջանա-թուրքական տանդեմին, որը վիճակախաղ էր շահել՝ ի դեմս Փաշինյանի, և այս դեպքում բոլոր հարցերը հեշտությամբ լուծում է: Ադրբեջանաթուրքական տանդեմը հասկանում է, որ ինչքան Փաշինյանը մնա իշխանության, մնացած բոլոր հարցերը ևս լուծելու է: Այսինքն, Արցախից, Սյունիքից հետո էլ, օրինակ՝ Սևանա լճի շուրջ են փորձելու հարցեր լուծել: Ու հաշվի առնելով Ռ. Վարդանյանի գործոնը՝ հասկանում են նաև, որ պլանները խախտվում են: Իրենք հասկանում են, որ Ռուբեն Վարդանյանը լուրջ ազդեցություն ունի նաև ռուսաստանյան շրջանակներում: Գիտակցում են նաև, որ արևմտյան առաջատար լրատվամիջոցները Ռ. Վարդանյանից հենց այնպես հարցազրույցներ չէին վերցնի վերջին ամիսներին, եթե նա իրենց համար խորթ լիներ: Այսինքն, հասկանում են, որ ազդեցիկ ֆիգուր է խաղի մեջ, ընդ որում՝ խաղացող՝ ոչ իրենց կողմից»:

Քաղտեխնոլոգը վերոնշյալով է բացատրում այն, որ ադրբեջանցիները, որպես Բերձորի միջանցքի բացման նախապայման, առաջ էին քաշում Վարդանյանի հեռացման պահանջը: «Վերջին շրջանում դա ավելի ակնհայտ էր՝ հաշվի առնելով նաև Ալիևի մյունխենյան ճառը: Ընդհանուր առմամբ, Ռուբեն Վարդանյանն իսկապես արդեն դիսոնանս էր առաջացնում: Ի վերջո, պայման դրվեց, շանտաժ եղավ: Ամեն ինչ կապեցին իրար, իսկ Հայաստանի իշխանությունների՝ այստեղի խոսացող որոշակի «գլուխներ», ավելի շուտ՝ «անգլուխներ», որոնց ընդամենն ասում են, թե ինչ պետք է խոսել, նաև ասացին՝ «հո՞ Զանգեզուրի միջանցքը չենք տալու Ռուբեն Վարդանյանի դիմաց»: Ու քանի որ արդեն խոսք էին տվել, որ պետք է հանեն Ռուբեն Վարդանյանին, ուզում էին, որ նա ինքնակամ հրաժարական տա: Նա, ըստ էության, հրաժարական չտվեց՝ ուղղակիորեն հասկացնելով, որ իրեն հանելը քաղաքական գործողություն է իր վարած քաղաքական կուրսի դեմ: Իր վերջին ելույթում էլ ինքն, ըստ էության, դա էր հասկացնում՝ անկախ նրանից, թե ով ինչ հրաժեշտի տեքստ ասաց:

Բոլորը հասկացան, որ նա իր քաղաքական դիրքորոշման համար դրսի պահանջով հեռացվեց: Մեծ հաշվով՝ հակադրման երեք օջախ կա Ռուբեն Վարդանյանին. առաջինն արտաքին ուժերն էին՝ ադրբեջանաթուրքական տանդեմը, երկրորդը՝ Հայաստանի իշխանությունները, որոնք այս առումով ընդհանրապես որևէ տարաձայնություն չունեն Ադրբեջանի հետ: Երրորդը, իհարկե, Արցախի ներքին դաշտում որոշակի դիմադրություն կար: Վերջին երեք ամիսներին կային որոշակի խստացումներ, վերանայումներ: Կային որոշակի ուժեր, որոնք վախենում էին, որ իրականացվող ռևիզիան կարող է իրենց զրկել կառավարչական, ֆինանսական ազդեցության լծակներից: Այդ ուժերը ևս տարբեր տիպի ինտրիգների էին բավականին լրջորեն լծվել: Այս տեսանկյունից, մեծ հաշվով, կար տրիադա, որը աշխատում էր Ռուբեն Վարդանյանի դեմ, և տեսանք այն, ինչ եղավ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով Ռ. Վարդանյանի այն հայտարարությունը, ըստ որի, Արցախում է մնալու, Վ. Հակոբյանը հավելեց. «Նա մնում է Արցախում արդեն որպես քաղաքական գործոն: Հիմա բավականին լուրջ քաղաքական կապիտալ է ձեռք բերել, որը հիմա Նիկոլ Փաշինյանին է շատ անհանգստացնում: Նա հասկանում է, որ այն ազդեցությունն ու իմիջը, որը ձեռք է բերել Ռուբեն Վարդանյանը, շատ լուրջ ազդեցություն կարող է ունենալ այստեղի վրա: Ու եթե այդ ազդեցությունը համադրվի այստեղի ընդդիմադիր ռեսուրսների հետ, կարող է բավականին լուրջ վտանգ պարունակել Նիկոլ Փաշինյանի իշխանության համար: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի այն աշխարհաքաղաքական կոնսենսուսը, որը կար իր շուրջ: Իր ձեռք բերած այդ «իմունիտետն» այլևս գոյություն չունի, և այս առումով ինքը բավականին խոցելի է դառնալու: Այդ «իմունիտետն» այլևս չունի, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ ենք ասել, ինչ-որ մեկին անպայման պետք է «գցի»: Հիմա պարզ է, որ ռուսներին է «գցում»:

Ու երբ ասում է, որ մտածում է, թե Արցախի շուրջ փաստաթղթի ստորագրման երաշխավորն ով պետք է լինի, ոչ թե քաղաքական, դիվանագիտական, այլ մարդկային լեզվով ասած, կարծում եմ, ուզում է իմանալ, թե ով է լինելու իր անձնական անվտանգության երաշխավորը: Նա լավ է հասկանում, որ չկա մեկը, որը կարող է երաշխավորել Ադրբեջանին վերաբերող պարտավորությունների կատարումը»: Մեր զրուցակցի խոսքով, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կողմից օրերս հրապարակված փաստաթուղթն ասվածի վառ ապացույցն է, վկայում է մեխանիզմների բացակայության ու այն մասին, որ դրա հնարավոր ստորագրումից հետո Արցախը հայաթափվելու է: Անդրադառնալով Բրյուսելում սպասվելիք հնարավոր եռակողմ հանդիպմանը՝ Վիգեն Հակոբյանը շեշտեց.

«Եթե Բրյուսելում նման հանդիպում լինի, կարծում եմ՝ ինչ-որ բան արդեն ստորագրելու են: «Լուրջ առաջընթացի» մասին թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմի հայտարարությունները, նաև Աշոտյանի հրապարակած փաստաթուղթը ցույց են տալիս, որ կողմերն ընդհանուր սկզբունքների շուրջ որոշակի համաձայնության են եկել: Կարծում եմ՝ Ադրբեջանը, Թուրքիան, ինչպես նաև Արևմուտքը շտապեցնում են Հայաստանին՝ «դուխ տալով», «սուտի-մուտի» երաշխիքներ տալով, որ շուտ ստորագրեն փաստաթուղթը: Եթե այդ հանդիպումը կայանա, ինչ-որ բան կստորագրվի, չեմ բացառում, որ այն լինի շրջանակային՝ առանց կոնկրետ դետալների: Փաստաթղթի ստորագրման շուրջ փակուղային գործընթաց այս պահին չեմ տեսնում: Փակուղային կարող է լինել միայն մի դեպքում. եթե ռուսները, դժգոհ լինելով այն միտումից, որ շատ բան իրենց վերահսկողությունից դուրս է եկել, կտրուկ գոծողությունների գնան՝ փորձելով, ինչպես ասում են, սեղանը շուռ տալ, խառնել խաղաքարտերը, այդ թվում՝ արդեն վաղուց խոսացած խաղի խաղաքարտերը՝ ամեն ինչ բերելով զրոյական իրավիճակի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Հրաձգություն Ինդիանապոլիսում՝ ավարտական երեկոյից հետո․ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվելԻնչո՞ւ ի ծնե կույրերը չեն տառապում շիզոֆրենիայով Խոշոր հրդեհ ԵրևանումԶելենսկին Երևանում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Չեխիայի վարչապետների հետԱՄՆ-ն կենտրոնական տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ում. ՄերցՄենք կարևոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովով. Ֆոն դեր ԼայենԻրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում ներառել իր միջուկային ծրագիրը. Al ArabiyaՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանԻրանի ափերի մոտ բեռնանավ է հարձակման ենթարկվել. UKMTOԳերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն էԳերմանիայի ԱԳ նախարար․ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցըՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մոտ 700 000 մարդ Լիտվայում ապրում է աղքատության շեմից ցածրԻսրայելը վերջնականապես հաստատել է F-35 և F-15IA երկու մարտական էսկադրիլիա ձեռք բերելու ծրագիրը20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացմանՄայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. ՊեսկովՎեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել էԹրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿԿուբան՝ առանց վառելիքի և զբոսաշրջիկների. ամերիկյան շրջափակումը խորացնում է ճգնաժամը կղզումՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն ՌեզայիՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՄինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժություններըՎարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Սա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասին«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Հայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանԻրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել Կարապետյան