Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ գնով է Հայաստանը ցանկանում «հաշտվել» Թուրքիայի հետ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

rossaprimavera.ru–ն գրում է, որ վերջին շրջանում հաճախ կարելի է հանդիպել քաղաքական գործիչների և փորձագետների հայտարարությունների, որոնք որոշակի հույս կամ նույնիսկ վստահություն են հայտնում, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները վերելք են ապրում, և շուտով երկրները կվերահաստատեն դիվանագիտական շփումները, կբացեն սահմանը և այլն։ Հասկանալու համար, թե կա՞ գոնե ինչոր հիմք այդ հայտարարությունների համար, կամ, ընդհանրապես, ի՞նչ նպատակով են արվում դրանք, հարկ է հիշեցնել այդ երկրների միջև լարվածության հիմնական կետերը։ Եվ նաև պարզել, թե ո՞ր փուլում են (լուծում, թե սրացում) այդ հարցերը։ Այդ կետերից մեկն, իհարկե, Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունն է:

Համաձայն Խորհրդային մեծ հանրագիտարանի, պատմական Հայաստանի տարածքում, որի մի մասն այն ժամանակ պատկանում էր Թուրքիային և կոչվում էր Արևմտյան Հայաստան, մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ապրում էր 2,5 միլիոն հայ։ 1915-1916 թվականներին այդ 2,5 միլիոնից 1,5 միլիոնը ոչնչացվել է թուրքական իշխանությունների հրամանով, իսկ ավելի քան 600 հազարը՝ բռնի տեղահանվել, արդյունքում Արևմտյան Հայաստանի տարածքը մնացել է առանց բնիկ հայ բնակչության։ Այժմ արժե բերել մի քանի օրինակ, որոնք արտացոլում են ժամանակակից Թուրքիայի վերաբերմունքն այդ խնդրին։

Օրինակ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արձագանքելով Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի ներկայացմանը, հայտարարել է. «Մենք (օրինագիծը) ընկալում ենք որպես բացահայտ դավաճանություն ամենաբարձր ատյանում»։ Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն այդ օրինագծի նախաձեռնողի՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավոր Կարո Փայլանի նկատմամբ, քանի որ «նա խախտել է խորհրդարանի օրենքի և բարոյականության նորմերը»։ Մեկ այլ օրինակ է, երբ Թուրքիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մուստաֆա Թանրըքուլուի դեմ Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին իր հայտարարության համար։ Նրան կասկածել են «թուրքական հոգևոր արժեքները վիրավորելու» մեջ։ Նման օրինակներ էլի կարելի է բերել։

Պարզապես պետք է նշել, որ չնայած այն հանգամանքին, որ աշխարհի տասնյակ երկրներ ճանաչել և դատապարտել են Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան կտրականապես հերքում է այդ փաստը և չի պատրաստվում գոնե մոտ ապագայում փոխել իր դիրքորոշումը։ Երկրորդ առանցքային կետը Ղարաբաղի հարցն է։ Այսօրվա իրադարձությունների համատեքստում ակնհայտ է այդ հարցում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին։ Էրդողանը ուղղակիորեն է խոսում այդ մասին։ Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ և աջակցության խոսքեր է հայտնում նաև հիմա, երբ Լաչինի միջանցքն արդեն երկու ամսից ավելի արգելափակված է, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչները հայտնվել են խոր հումանիտար ճգնաժամի մեջ:

Այսպիսով, ի՞նչ խաղադրույք է կատարվում, երբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը այցելում է Թուրքիայի իր գործընկերոջը, ի դեպ՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության 30 տարվա ընթացքում երկրորդ անգամ, կամ երբ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսում է Թուրքիայի հետ հարաբերություններում որոշակի առաջընթացի և սահմանը բացելու պատրաստակամության մասին: Գուցե դա ա՞յլ երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի ներկայացուցիչների համար է, երբ նրանք հուզվում են՝ տեսնելով, թե ինչպես է Հայաստանը հումանիտար օգնություն և փրկարարներ ուղարկում երկրաշարժից տուժած Թուրքիա և ուրախանում պատերազմող երկրների «հաշտեցմամբ»։

Ընդ որում, խանդավառ բացականչություններ են հնչում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև 30 տարի փակ սահմանը հանկարծ բացվել է մարդասիրական օգնության համար, և որ Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը շնորհակալություն են հայտնել Հայաստանին օգնության համար։ Բայց ի՞նչ պատկեր է ի հայտ գալիս, երբ բոլոր փաստերը ի մի են բերվում: Թուրքիայի հետ այդ ի՞նչ խաղաղության մասին էր խոսում Հայաստանի կառավարությունը, ընդ որում՝ մարդասիրական օգնություն ուղարկելուց հետո ավելի մեծ մոլեգնությամբ է սկսել խոսել։ Այս պահին պատասխանն ակնհայտ է: Խաղաղությունը կարող է հիմնվել միայն այն բանի վրա, որ առաջին հերթին՝ Հայաստանը կդադարի պահանջել Թուրքիայից Հայոց ցեղասպանության ճանաչումը, և երկրորդ հերթին՝ Հայաստանը կհրաժարվի Լեռնային Ղարաբաղից, քանի որ Թուրքիան չի կարող վիրավորել իր փոքր եղբորը՝ Ադրբեջանին:

Ի վերջո, փրկարարների համար Հայաստանին հայտնած երախտագիտությանը զուգահեռ, Էրդողանը շնորհակալություն է հայտնել նաև Ադրբեջանին և ասել. «Նրանք մեզ հետ են այս դժվարին օրը, ինչպես մենք եղել ենք Ղարաբաղյան պատերազմում մեր եղբայրների կողքին»։ Հավանաբար, Հայաստանի որոշակի շրջանակների համար սա իսկապես ցանկալի խաղաղություն է։ Նիկոլ Փաշինյանը վաղուց է հայտարարել ԼՂ կարգավիճակի և ինքնորոշման հարցը «անվտանգությամբ» փոխարինելու իր պատրաստակամության մասին, թեև ռուսական կողմն առաջարկել է հետաձգել Ղարաբաղի հարցի լուծումը ապագայի համար։

Ինչ արժի միայն Հայաստանի «Կյանքի խոսք» աղանդի առաջնորդ Գոռ Մեխակյանի խոսքը. «Իմացիր, որ Ղարաբաղը ԱՆԻԾՎԱԾ ՀՈՂ է... այնքան արյուն է թափվել նրա վրա, բայց չի հագեցել, ԱՎԵԼԻՆ Է ՈՒԶՈՒՄ»: Բայց մի՞թե Հայաստանի ողջ ժողովուրդը համաձայն է հրաժարվել իր պատմությունից և մոռանալ իր եղբայրների զոհաբերությունները։ Թե՞ ընդդիմությունը դեռ հետամուտ կլինի իր ժողովրդի թափած արյանը և կփոխի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի պատմության այս ողբերգական ընթացքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Լարսը բաց է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին