Բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարում Հայաստանը 4 մեդալ ունի
ՍՊՈՐՏՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Բուլղարիայում կայացած բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարը Հայաստանի հավաքականը ավարտեց 2-ական արծաթե ու բրոնզե մեդալով:
80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը եզրափակիչում համառ պայքարում զիջեց աշխարհի չեմպիոն ամերիկացի Ռոբի Գոնսալեսին:
Մեր բռնցքամարտիկը վատ մենամարտ չանցկացրեց, արժանի պայքար մղեց աշխարհի չեմպիոնի հետ, բայց մրցակցի փորձն իրենն ասաց և մրցավարները հաղթանակը շնորհեցին ամերիկացի բռնցքամարտիկին:
Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը վնասվածքի պատճառով չներկայացավ եզրափակիչ մենամարտին և նույնպես բավարարվեց արծաթով, իսկ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը նվաճեցին բրոնզե մեդալ:
Այս մրցաշարով մեր հավաքականը նախապատրաստվում էր մայիսին Ուզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությանը: