«Առանց հաղթանակի՝ Ուկրաինան մի քանի տարուց կվերանա»․ Պոդոլյակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ուկրաինան կարող է վերանալ որպես պետություն՝ չհասնելով 1991 թվականի սահմաններին, հայտարարել է հանրապետության նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նրան մեջբերում է «Strana» թերթը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք չենք կարող մեզ թույլ տալ կրկնել 2014 թվականը: Որովհետև մենք չենք լինի: Այդ դեպքում մենք պետք է ստորագրենք մեր անզորությունը և ասենք, որ պարտվել ենք: Որովհետև առանց հաղթանակի, առանց 1991-ի սահմանների և առանց Ռուսաստանի հետագա վերափոխման՝ Ուկրաինան մի քանի տարուց կվերանա, մարդիկ չեն վերադառնա, փող չի լինի, մեզ ոչ ոք չի աջակցի»,- ասել է նա։
Պոդոլյակը հավելել է, որ ուկրաինացիները պետք է պատրաստ լինեն շարունակել կռիվը։