Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի հետ համագործակցիստ-ինտեգրիստները մոլորյալնե՞ր են, թե՞ մոլորեցնողներ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս ինչ-որ հաճախակի են դարձել խոսակցություններն ու «զրիցները» առ այն, թե Ադրբեջանի հետ կարելի է «առուտուր անել», տնտեսական համագործակցության մեջ մտնել, ջուր տալ, հոսանք առնել և այդպես շարունակ: Նման «զրիցները» լիովին կանխատեսելի էին: Մարդիկ, ովքեր չեն կորցրել մտքի սթափությունն ու ազգային ինքնության գիտակցությունը, նման թեմաների շրջանառման հեռանկարը տեսնում էին՝ նկատելով ու հասկանալով, թե հատկապես ինչ ուղղվածության քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանը:

Նրա հետ էլ՝ մերձնիկոլականները: Ու նաև պատահական չէ, որ ադրբեջանցիների հետ փոխշահավետ համագործակցելու մասին Գյուլնազ տատի հեքիաթներ պատմողները, կամ ավելի շուտ՝ ունկնդիրների ականջներից արիշտա կախողները փաշինյանական «գծի վրա» են, ավելին՝ վերջին տարիներին քողարկված կամ անթաքույց եղել են Նիկոլ Փաշինյանի կողքին կամ նրա իշխանության մերձակայքում: Հարց է ծագում. Ադրբեջանի հետ այդ համագործակցիստները մոլորյալնե՞ր են, թե՞ մոլորեցնողներ: Հաշվի առնելով, թե ովքեր, ինչ շրջանակներ են այդ, թույլ տվեք ասել, համագործակցիզմ քարոզողները, հարցը հռետորական կարելի է համարել, քանզի պատասխանն ակնհայտ է:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի՝ այդքան չսիրած «Կնքահայրը» գլուխգործոց-ֆիլմի դրվագներից մեկում արդեն «թոշակի անցած» դոն Կառլեոնեն որդուն՝ «ընտանիքի» կառավարումն ստանձնած Մայքլին ասում է, որ թշնամական ճամբարից, այսինքն՝ Բարզինիի կողմից ով գա հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ, ով էլ որ նա լինի, հենց նա է դավաճանը: Հիմա «Բարզինիի կողմից» եկած ու թշնամական Ադրբեջանի հետ ինտեգրում քարոզողները բավականին ակներև զուգահեռվում են այդ դիտարկմանը: Մյուս կողմից՝ հետաքրքիր է, թե է՞լ ինչ պետք է անի Ալիևը, է՞լ ինչ պետք է անի Ադրբեջանը, որպեսզի բոլորին ակնհայտ դառնա, որ նրանց նպատակը հայերի հետ «առուտուր անելը» կամ համագործակցելը չէ, որ նրանց պատկերացրած «խաղաղությունը» Արցախի հայության բնաջնջումն է կամ Արցախի հայաթափումը, Հայաստանի՝ որպես պետության վերացումը, հողն ու ջուրը, տունուտեղը հայերից խլելը: Դու չես կարող ոչ միայն համագործակցել, այլևս չես կարող «խաղաղություն պայմանավորվել» մեկի հետ, որի նպատակը քեզ սպանելը, քեզ ոչնչացնելը, քեզ տնազրկելն ու անհայրենիք թափառական դարձնելն է վերջիվերջո:

Եվ մի բան էլ. «համագործակցիստները», դրա մասին երկար-բարակ խոսելով, միտումնավոր շրջանցում են թշնամու հետ փոխշահավետ «առուտուր անելու» մասին «զրիցների» հիմնական հանգամանքը, այն, որ այդ ամենը նշանակում է Արցախից մնացած բեկորներն ուղղակիորեն նետել Ադրբեջանի գիրկն ու Ալիևի ճանկը: Կարճ ասած՝ Արցախը «ոտով-գլխով» հանձնել Ադրբեջանին: Քավ լիցի, Հայաստանում թշնամու հետ համագործակցիստներից բացի, քաղաքական հարթակներում սթափ մարդիկ դեռ կան: Մոտեցումների ու գնահատականների հակադրությունը, հասկանալի է, անմիջապես աչքի է զարնում: Հատկապես ընդդիմադիր դաշտում ազգային մտածողությունը առկա է: Մասնավորապես կարելի է նշել օրերս «Համախմբում» շարժման նախաձեռնությամբ կազմակերպված և բավականին ուժեղ ներկայացուցչականություն ունեցող «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովում հրապարակված հայտարարությունը:

Հիմնական դրույթներից մեկը, որ ընդգծված էր այդ հայտարարության մեջ, կարծում ենք, միանգամայն լակոնիկ ու հստակ ցուցանում է առանցքային վտանգներից մեկը: Այն է. «Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, առավել ևս դա իրավաբանական ինչ-որ փաստաթղթով ամրագրելը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պայքարից հրաժարվելը ոչ թե կերաշխավորի ՀՀ տարածքային ամբողջականությունը և Հայաստանի բնակչության ֆիզիկական անվտանգությունը (տեղին է հավելել՝ ինչպես քարոզում են Նիկոլ Փաշինյանն ու «կոմպանիան»), այլ ճիշտ հակառակը՝ կդառնա հայոց պետականության կործանման, հայ ժողովրդի ցեղասպանման գործընթացին անշրջելիություն հաղորդող հերթական ողբերգական հանգրվանը»: Մարդիկ պարզ ասում են՝ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ավելին՝ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է, Արցախի հարցը հայության գոյութենական խնդիրների փաթեթից դուրս դիտարկելը անթույլատրելի է։

Հասկանալի է նաև, որ նշյալ սպառնալիքի ու նշյալ արձանագրումների գիտակցումն առկա է ոչ միայն հիշատակված նախաձեռնության կամ շարժման, այլև փաշինյանական իշխանությանն ընդդիմադիր քաղաքական հիմնական ուժերի մոտ, որոնք նմանապես չեն դադարում բարձրաձայնել այդ մասին: Սակայն հարցերի հարցն այն է, թե ինչ վերաբերմունք ունի և ինչ ռեակցիա է դրսևորում հանրությունն իր ամբողջության մեջ: Իսկ մյուս հարցն էլ այն է, թե ով, որ ուժը կամ ուժերի համախումբը երբ ու ինչ միջոցներով է մտադիր կենսական առանցքային խնդիրները բարձրացնել նաև քաղաքական պայքարի ավելի ակտիվ եղանակներով: Սա, թերևս, ամենադժվար հարցն է, որի քննությունը հանգեցնում է երկակի զգացողության կամ տպավորության. ակտիվ հանրությո՞ւնն է սպասում «առաջնորդող ուժերի», թե՞ հակառակը: Բայց դա արդեն այլ «պատմություն» է, թերևս՝ գրվելիք:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Լարսը բաց է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին