Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Դատական համակարգ, բառի բուն իմաստով, գոյություն չունի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դատա-իրավական համակարգում այս փուլում տեսնում ենք թիրախավորվող դատավորներ, որոնք ինչ-որ մի փուլում կարող են զրկվել լիազորություններից, իշխանության, այսպես ասած, քիմքին հաճո վարքագիծ չդրսևորելու պատճառով: Դիտարկելով նաև վերոնշյալ մոտեցումը՝ փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծել է, որ այս իրողությունը ևս ավելի լայն նպատակի տրամաբանության մեջ է:

«Դատական համակարգն այս իշխանությունները հասցրին մի կետի, երբ արդեն կարող ենք ասել, որ դատական համակարգ, բառի բուն իմաստով, գոյություն չունի: Գոյություն ունի աննման զույգ՝ ի դեմս արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ու նրա վաղեմի ընկեր ու գործընկեր՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի: Եվ գոյություն ունի նրանցից ներքև գտնվող ինչ-որ բուրգ: Այս ամենն անհնար է դատական համակարգ կոչել: 2018-ից քայլ առ քայլ եկան ու հասան այս փուլին»,-ասաց մեր զրուցակիցը:

Խոսելով ավելի լայն նպատակի մասին՝ նա շեշտեց. «Այս ամենը, իհարկե, ուղիղ Նիկոլ Փաշինյանից է գալիս: Եվ մենք, ցավոք, գործ չունենք իրավաքաղաքական գործընթացների հետ: Սա բացառապես քաղաքական դրսևորում է: Իշխանության հասած մեկ անձի՝ իր իշխանությունը հավերժացնելու ճանապարհին հնարավոր իրական ու ենթադրյալ խոչընդոտները վերացնելուն ուղղված գործընթաց է սա: Այստեղ որևէ այլ բան փնտրել պետք չէ: Այդ անձի՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզում արած ցանկացած գործողություն միտված է միայն այդ մեկ նպատակին՝ իշխանությունը հավերժացնելուն: Այլ նպատակ նա չի կարող պատկերացնել»:

Երվանդ Վարոսյանի խոսքով, զիջումային քաղաքականությունը ևս իշխանությունը պահելու ցանկությունից է բխում. «Օրինակ՝ ամիսը հինգ անգամ կարող է փոխել արտաքին քաղաքական ուղղվածությունը, բայց դրա հիմքում ևս նշված նպատակից բխող հարցադրումն է՝ ո՞րն է ավելի հարմար իշխանություն պահելու համար: Սա է պատճառը, որ ինչ-որ պահի արտաքին դաշտում կարող է հոխորտալ, խոսել ՀՀ-ից զավթված սուվերեն տարածքներից, հետո կարող է ամիսներով մոռանալ, որ ՀՀ սուվերեն տարածքները զավթված են: Այդ ամենի տրամաբանությունը մեկն է. յուրաքանչյուր պահի մտածում է, թե այդ պահին իշխանություն պահելու համար որն է ավելի հարմար դիրքը, որ կարող է ընդունել»:

Ինչ վերաբերում է դատական համակարգի՝ նման քաղաքականության նկատմամբ ունեցած «դիմադրողականությանը», Երվանդ Վարոսյանը նշեց, որ համակարգը չի կարող դիմանալ: «Չի կարող, որովհետև նշվածի մեղավորությունն արդեն Նիկոլ Փաշինյանինը չէ: Մեղավոր են նաև այն անձինք, որոնք տասնամյակներ շարունակ պատասխանատու են եղել այդ դատական համակարգի կայացման համար: Նրանց կայացրած դատական համակարգն է, որ այսօր կռանում է Փաշինյան Նիկոլի առաջ, և իրենց մարդու պես են պահում ու դիմադրում են ընդամենը հատուկենտ դատավորներ: Սա խոսում է այն մասին, որ մենք դատական համակարգ, որպես այդպիսին, երբեք չենք էլ ունեցել: Այո, եղել են ռեֆորմներ, որոնք շատ դանդաղ որոշակի դրական արդյունքների են բերել: Եղել են նաև հատուկենտ պարկեշտ դատավորներ: Բայց ընդհանուր համակարգի հիմքում եթե լիներ այն սկզբունքը, ըստ որի, դատավոր կարող է դառնալ միայն սկզբունքային, բանիմաց, մարդու շնորհք ունեցող անձնավորությունը, դատական համակարգը ոչ ոք չէր կարող այս օրին հասցնել»,-ասաց փաստաբանը:

Երվանդ Վարոսյանը շեշտեց՝ իր համար պարզ էր, թե ավելի վաղ ինչու համարժեք արձագանք չեղավ, երբ դատարանների մուտքերն էին փակում: «Ես գիտեմ՝ ինչու այդ շրջափակումը եղավ: 2018-ից հետո հնչող լոզունգներին դատավորներն էլ էին հավատացել: Նրանք հավատացել էին, որ այսուհետ իրենք օրենքով պետք է գործեն, որ «իրավական պետության ժամանակաշրջան է ի հայտ եկել», և այսպես շարունակ: Փաշինյանը, շրջափակելով դատարանների մուտքերը, նրանց ուղիղ ցույց տվեց, որ ոչինչ չի փոխվել, ու դեռ ամեն ինչ վատ է լինելու, ասաց՝ «հանգիստ նստեք տեղներդ»: Դրանից հետո դատավորներն իրենց ընտրությունը կատարեցին: Եղան մարդիկ, ովքեր «հանգիստ չնստեցին տեղները», եղան մարդիկ, ովքեր «վեր ընկան»»,-նշեց նա:

Անդրադառնալով վերջին շրջանում իրականացվող, իշխանությունների բնորոշմամբ, հանրային քրեական հետապնդումներին, փաստաբանը շեշտեց, որ սա ևս վերոնշյալ նպատակի տրամաբանության մեջ է և բացարձակապես կապ չունի իրավական հարթության հետ: «Այդ գործընթացները անհնար է դիտարկել իրավական հարթության մեջ: Այդ գործընթացները կրկին սովորական քաղաքական շոուների, մեղավորներ-պատասխանատուներ գտնելու և հասարակության որոշակի հատվածին պարբերաբար զոհեր մատուցելու գործընթացի հերթական դրսևորումներն են»,-հավելեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր Ավետիսյան