95-ամյա չինուհին դագաղում վեց օր մնալուց հետո դուրս է եկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆShabat.am-ը գրում է.
Չինաստանի 95-ամյա բնակչուհուն մահացած էին համարում: Նրա մահվանից հետո վեց օր էր անցել, երբ կինը դագաղից դուրս էր եկել և տուն վերադարձել:
Սյու Ֆենգը Գուանգսիում իր տանը միայնակ էր ապրում: Հայտնի է, որ կինը գանգոսկրի վնասվածք էր ստացել, որի պատճառով էլ կորցրել էր գիտակցությունը: Նրա անգիտակից մարմինը գտել հարևան Ցին Վանգը:
Հարևանին մահացած համարելով Ցին Վանգը որդու հետ կնոջը դրել էին դագաղի մեջ և հոգեհանգստի ծիսակատարություն անցկացրել: Բարեբախտաբար նրանց ծիսակատարությունը վեց օր է տևում:
Հուղարկավորությունից մեկ օր առաջ տարեց կնոջը դագաղում չեն հայտնաբերել: Բոլորը խուճապի են մատնվել, խոհանոցից ձայներ են լսել և այնտեղ գնացել: Խոհանոցում տեսել են տարեց կնոջն ինչ-որ ճաշատեսակ պատրաստելիս: Ըստ բժիշկների եզրակացության՝ Սյու Ֆենգի մոտ «արհեստական մահ» է եղել, երբ շնչառությունը գրեթե ամբողջովին կանգ է առնում, սակայն մարդը ողջ է մնում:
Այս ամենից կինը բավականին տուժեց, քանի որ ըստ չինական ավանդույթի՝ հանգուցյալից հետո այրում են նրա ամբողջ ունեցվածքը:



