«Դիվանագիտությունը հետին պլան է մղվել». Դելիում Լավրով-Բլինկեն հանդիպում չի կայանա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ԱՄՆ-ն աշխարհում հակամարտությունների սրման կողմնակից է, ուստի դժվար է ակնկալել, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դելիում G20-ի շրջանակում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Նրանք (ԱՄՆ) հանդես են գալիս սկզբունքորեն հակամարտությունների սրման օգտին ամբողջ աշխարհում, դիվանագիտությունը հետին պլան է մղվել», - ասել է Զախարովան:
Նա նաև զարմանք է հայտնել առ այն, թե ինչու է Վաշինգտոնն ընտրել նման կուրս՝ դիվանագիտություն չիմանալո՞ւ պատճառով, թե՞ գիտակցաբար են սկսել կործանման քաղաքականություն վարել։
Նախօրեին Բլինկենը նույնպես հաստատել էր, որ չի ծրագրում հանդիպել Լավրովի հետ G20-ում։