Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր գնահատականն այն է, որ այս ամենը Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է․ Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Մեր գնահատականն այն է, որ այս ամենը` Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է։ Այս մասին Բունդեսթագում հայտարարել է ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելն է, և հայերին Լեռնային Ղարաբաղից հեռացնելը։ Կարծում եմ` Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունն ապացուցում է դա, որովհետև Ալիևն ասաց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր Ղարաբաղը լքելու ցանկություն ունեն, ինչը, կարծում եմ, ավտոմատ կերպով նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում և ովքեր ուզում են ապրել այնտեղ։ Սա է Ադրբեջանի գործողությունների անկյունային պատճառը։

Մտահոգություններ կան, որ սա ընդամենը Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկիզբն է, գուցե նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, որովհետև Ադրբեջանը շարունակում է արտահայտել ագրեսիվ մտքեր, ագրեսիվ հռետորաբանություն:

Գիտեք, որ անցած սեպտեմբերին Ադրբեջանը Հայաստանի դեմ լայնամասշտաբ ագրեսիա նախաձեռնեց՝ օկուպացնելով Հայաստանի սուվերեն տարածքներ: Բայց, մյուս կողմից, մենք Պրահայում հասանք համաձայնության, ըստ որի` Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա Աթայի 1991թ. հայտարարության վրա, ինչը նշանակում է, որ խորհրդային պետությունների վարչական սահմանները վերածվում են պետական սահմանի։ Ալմա Աթայի հայտարարությունը Խորհրդային միության փլուզման և Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին էր։ Նախկին խորհրդային 13 պետություն համաձայնություն տվեցին նրան, որ վարչական սահմանները դառնում են պետական սահման։

Ի դեպ, մենք Պրահայում նաև համաձայնության հասանք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացը հիմնված կլինի Ալմա Աթայի նույն համաձայնության վրա։ Անակնկալը նրանում էր, որ դրանից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ դելիմիտացիան պետք է հիմնված լինի պատմական քարտեզների վրա։ Գիտեք, շատ դժվար է բացատրել, թե ինչ է դա նշանակում։ Գուցե Ադրբեջանի նախագահի նոր նախաձեռնությունը կարող է հստակեցնե՞լ այս իրավիճակը, որովհետև վերջերս մենք ականատես եղանք այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնության ներկայացմանը, և այդ նախաձեռնության ամբողջ միտքը նրանում է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը պատկանում է Ադրբեջանին, և Հայաստանի մայրաքաղաքն ադրբեջանական քաղաք է, և այլն։

Մեր գնահատականն այն է, որ այս ամենը` Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է։

Ի դեպ, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ շատ կարևոր իրավիճակի վրա։ Երեկ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում մենք քննարկում ունեցանք, և այնտեղ մեր գործընկերներից ոմանք օգտագործում էին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բառը: Ես խնդրեցի մեր գործընկերներին լինել ուշադիր, որովհետև երբեմն նույն բառը կարող է տարբեր իմաստներ ունենալ տարբեր տարածաշրջաններում և տարբեր քաղաքական ու աշխարհքաղաքական հանգամանքներում։ Սովորաբար Եվրոպայում, ասելով միջանցք, մարդիկ հասկանում են երթուղիներ, որոնք տրամադրում են տրանսպորտային ծառայություններ ավելի լավ որակով և այլն։ Բայց մեր իրավիճակն այն է, որ մենք ունենք իրավաբանորեն համաձայնեցված կետ միջանցքի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի մեր եռակողմ հայտարարության մեջ, որով վերջ տրվեց Լեռնային Ղարաբաղում պատերազմին։

Այսպիսով, այդտեղ մենք ունենք միայն մեկ կետ միջանցքի մասով, և դա Լաչինի միջանցքն է, որն այս պահին արգելափակված է։ Լաչինի միջանցքը սահմանվել էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապ հաստատելու համար։ Լաչինի միջանցքն ուղղակի ճանապարհ չէ, այն անվտանգային գոտի է 5 կմ լայնությամբ, և ըստ հայտարարության համապատասխան կետի` Լաչինի միջանցքը պետք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողությունից և պետք լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։

Նույն հայտարարությունում մենք ունենք 9-րդ կետը, որը մեր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական երթուղիների բացման մասին է։ Եվ այո, այնտեղ կա կետ, ըստ որի` Հայաստանը պետք է կապ ապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, բայց չկա որևէ կետ, որ այդ երթուղիները պետք լինեն Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Այդ երթուղին պետք է գործի մեր տարածաշրջանի ճանապարհների, երկաթգծի բացման համատեքստում։ Պետք է նշեմ, որ Հայաստանը պատրաստ է նույնիսկ այսօր բացել բոլոր հաղորդակցությունները։ Բայց ամեն անգամ, երբ մենք փորձում ենք դա անել, Ադրբեջանն ասում է, որ այս երթուղիները չպետք է լինեն Հայաստանի վերահսկողության և օրենսդրության ներքո, որը բացարձակապես անընդունելի է մեզ համար: Վերջերս Ադրբեջանի նախագահը հանրայնորեն ընդունեց, որ եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ մի կետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, և հենց նա էր, որ այդպիսի հասկացություն է ներմուծել տարածաշրջանային կապերի համատեքստ։

Խնդիրը նրանում է, թե ինչպես կարելի է միակողմանիորեն որևէ բան ներմուծել եռակողմ հայտարարության մեջ։ Սա բացարձակ աբսուրդ է։ Այսպես, ես կցանկանայի, որպեսզի այդ բառակապակցությունը չկիրառվի, քանի որ դա կնշանակի աջակցություն Ադրբեջանի տարածքային նկրտումներին Հայաստանի դեմ։ Բայց, մյուս կողմից, ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մենք պատրաստ ենք բացել։ Ավելին, արդեն ավելի քան վեց ամիս է, որ կառավարության որոշման նախագիծ ունենք Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա երեք անցակետ բացելու մասին, բայց ամեն անգամ, երբ փորձում ենք ընդունել այդ որոշումը, ադրբեջանական կողմը մեծ աղմուկ է բարձրացնում` ասելով, թե ինչու են նրանք ուզում անցակետ բացել մեր սահմանների մոտ առանց մեզ հետ համաձայնեցնելու։

Սա է ընդհանուր իրավիճակը, բայց կարծում եմ, մենք պետք է կենտրոնանանք խաղաղության օրակարգի վրա:

Ինչպես գիտեք, մեր կառավարությունը ստանձնել է պատասխանատվություն խաղաղության օրակարգի համար, ես անձամբ նվիրված եմ խաղաղության օրակարգին և ժողովրդավարությանը, որովհետև վստահ եմ, որ ժողովրդավարությունն ու խաղաղությունը միասին են, և քանի որ ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, մենք հետաքրքրված ենք խաղաղությամբ, որպեսզի կարողանանք մեր երկրում ապահովել ժողովրդավարության, տնտեսության և ազատության շարունակական զարգացումը։ Սա իրավիճակի ընդհանուր գնահատականն էր»,- ասել է Փաշինյանը։

Շարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով