Բալահովիտում թոշակառուին ծեծելով սպանել էին՝ թոշակի քարտը խլելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1in.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, երեկ Բալահովիտ գյուղի վարչական շրջանում գտնվող գերեզմանաքարերի արտադրամասի կից շինությունում տղամարդու դի էր հայտնաբերվել՝ երեսի և մարմնի վրա ծեծի հետքերով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված շինությունում մահճակալին եղել է 66-ամյա Սամվել Մելիքսեթյանի դին:
Մեզ հասած տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն հայտնաբերել են կասկածյալին, սակայն վերջինս չի ընդունում, որ ինքն է սպանել: Մեր ունեցած տեղեկություններով՝ թոշակառուին ծեծելով սպանողը ծանոթ է եղել նրա հետ և թոշակառուին սպանել է նրա թոշակի քարտը խլելու համար:
Նշենք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 6-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած մահվան փաստով:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



