Շոյգուն մեկնել է Մարիուպոլ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Մարիուպոլ և ստուգել ենթակառուցվածքների վերականգնման նպատակով ռազմական շինարարական համալիրի աշխատանքը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մարիուպոլ քաղաքում ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը ստուգել է արդեն շահագործման հանձնված օբյեկտների պատրաստվածությունը և կառուցվող շենքերում ու շինություններում աշխատանքների ընթացքը»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում, որը մեջբերում է interfax.ru-ն:
Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Շոյգուն ուղղաթիռով թռնում Մարիուպոլ։
«Սերգեյ Շոյգուին ներկայացվել է ռազմական շինարարների կողմից կառուցված բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը, ԱԻՆ հանրապետական փրկարարական կենտրոնը և 12 հինգհարկանի բնակելի շենքերից բաղկացած նոր միկրոշրջան»,- հայտնել են նախարարությունից։