Միջադեպերից խուսափելու համար խաղաղապահները շարունակում են կապը ՀՀ և Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ-ների հետ․ ՌԴ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահները մարդասիրական բեռներով շարասյուն են այսօր ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Ավելին՝ այստեղ