Փարիզում ցուցարարները հրկիզող խառնուրդներ են նետել ոստիկանության ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցի ժամանակ black bloc արմատականների եւ ոստիկանության միջեւ ծեծկռտուք է սկսվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Արմատականները սկսեցին ջարդել ասֆալտի ծածկույթն ու սալահատակները և քարեր նետել ոստիկանության վրա։ Իրավապահների ուղղությամբ թռչում էին ճայթրուկներ, հրկիզող խառնուրդներ, փայտամածի տախտակներ, ապակե շշեր։ Արմատականները կոտրում են կանգառներն ու ցուցափեղկերը, արմատախիլ անում ծաղկե թփերի ցանկապատերը և ճանապարհային նշանները։ Նրանք նաև ակտիվորեն ցրում են ձայնային նռնակներ և տախտակներ: Մի քանի մարդ վիրավորվել է, բժիշկները նրանց օգնություն են ցուցաբերում։ Ոստիկանությունը մի քանի անգամ արցունքաբեր գազ է կիրառել, սակայն նրան չի հաջողվում կանգնեցնել ցույցի ժամանակ գործող մի քանի հարյուր արմատականների։
Փարիզում տարեսկզբից 6-րդ ցույցն է անցկացվում կենսաթոշակային տարիքը 62-ից մինչեւ 64 տարեկան բարձրացնելու դեմ, ակցիաներին տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել: