Միլիոնավոր դոլարներ ծախսում եք չորս տարում մետրո կառուցեք, որ ի՞նչ անեք․ Մեսրոպ Առաքելյան
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԻՆՉՈՒ՞ Է ԱՂՄԿՈՒՄ ՄԵՏՐՈՆ-1
Անկհայտ է, որ քաղաքային իշխանությունների միակ օրակարգը դառնում է մետրոյի նոր կայարանի կառուցումը, հետևաբար որոշեցի անդրադառնալ դրա արդյունավետությանը։
Ենթադրենք մետրոյի կայարանը կառուցվում է։ Դե հնարավոր է մեր թիմի քաղաքապետը որոշի նախագծի համար կառավարության 5 մլն դոլար ծախսը ջուրը չգցի ու կառուցի նոր կայարանը մի 4-5 տարում։
Եկեք տեսնենք, ինչ պատկեր ունենք տրանսպորտի մասով այս պահին։ Մետրոպոլիտենից օգտվում է տրանսպորտից օգտվողների 10,5 տոկոսը և քաղաքապետարանի հաշվարկներով այդ թիվը դառնալու է 12,5 տոկոս՝ նոր կայարանի բացման դեպքում։
Այսինքն մետրոյի որ կայարանի դեպքում մետրոյից օրական օգտվելու է լրացուցիչ ընդամենը 12,000 մարդ՝ օրական տրանսպորտից օգտվող 600,000 մարդուց։ Այսինքն մետրոյի նոր կայարանը փոխելու է տրանսպորտից օգտվողների ընդամենը 2 տոկոսի կյանքը։ Մնացած 98 տոկոսը շարունակելու է օգտվել տրանսպորտից այնպես, ինչպես մինչև հիմա։
Երևանում օրական 535,000 մարդ չի օգտվում մետրոյից և օգտվում է այլ տրանսպորտային միջոցներից, նոր մետրոյից հետո մետրոյից չօգտվողների թիվը կազմելու է 523,000 մարդ։
Ուզում եմ հասկանամ, միլիոնավոր դոլարներ ծախսում եք չորս տարում մետրո կառուցեք, որ ի՞նչ անեք․․․
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



