Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ազիզն արև էր մեր տան մեջ, ասում էր՝ քանի կյանք ունենամ, կուզենամ՝ դուք իմ ծնողները լինեք». հրետանավոր Ազիզ Աղաջանյանն անմահացել է 2020 թ. հոկտեմբերի 19-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Օտարն էլ Ազիզի մասին կպատմի նույնը, ինչ ես ձեզ կասեմ: Շատ աշխույժ երեխա էր: Անասելի ուժեղ էր, բայց չափից դուրս խղճով: Երբեք ուրիշին չէր վնասի: Ինձ միշտ «տանջում էր» իր բնավորության այդ գիծը, որ դեռ փոքրուց իրեն կարող էր զոհաբերել ուրիշի համար: Այնքան հեռատես էր, շատ հեռուն էր մտածում, ամեն մեկը չէ, որ իր միտքը կարողանում էր հասկանալ: Ընկերասեր էր ու նվիրվող, իր բոլոր ընկերները մի տեսակ ընտրված էին, բոլորը՝ լավ սովորող տղաներ, վատ սովորություններ չունեին: Եթե իրենց մեջ ինչ-որ մեկը շեղվեր հաստատված կանոններից, ինքնաբերաբար իրենց շրջապատից դուրս էր մնում: Բանակում ևս ընկերներ ուներ, բայց ազատ ժամանակն օգտագործում էր ընկերուհու հետ զրուցելով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մելանյան՝ Ազիզի մայրիկը:

Որդին դեռ մանկության տարիներից սպորտով է զբաղվել՝ քիքբոքսինգ, կարատե: «Իսկ դպրոցական տարիքում նաև շախմատի է հաճախել: Դպրոցում առաջին տարիներին գերազանց էր սովորում, հետո՝ հարվածային, դե, տղա էր: Մաթեմատիկա առարկայից շատ ուժեղ էր, ուսուցչուհին ևս միշտ դա շեշտում էր: Ասում էր՝ երբ մաթեմատիկայից թեստ պիտի գրեն, իրեն 60 հարց եմ հանձնարարում, մյուսներին՝ 20, բայց անգամ այդ դեպքում ինքը 15 րոպեում ավարտում է առաջադրանքը: Իր միտքը շատ ճկուն էր: Նաև լեզուներ էր սիրում, սկսեց անգլերեն պարապել: Երբ պետք է մասնագիտական ընտրություն կատարեր, որոշեց ծրագրավորող դառնալ»,-հավելում է զրուցակիցս:

Քրտնաջան պարապմունքների արդյունքում 2019 թ.-ին Ազիզն ընդունվեց Ամերիկյան համալսարան, բայց ուսանող լինել չհասցրեց. «105 միավոր էր ստացել: Երբ համալսարանից եկան, մեզ ասացին, որ քիչ ուսանողներ են առանց հարցազրույցի ընդունվում համալսարան, նրանցից մեկն Ազիզն էր: Դպրոցն ավարտելուց հետո քննությունները հանձնեց, հետո միանգամից զորակոչվեց բանակ, երբ արդեն մայիսին լրացել էր 18-ամյակը: Կարող էինք հետաձգել ծառայության ժամկետը, բայց ինքը շուտ էր ուզում գնալ՝ շուտ ծառայեմ, հետ գամ»: Ծառայության մասին խոսելիս մայրիկը վերհիշում է որդու մանկությունից մի դրվագ. «Առաջին դասարան էր, ծնողական ժողով էի գնացել, ուսուցիչը պատմեց: Ասաց՝ վրան էինք պատրաստում, Ազիզի վրանի վրա ո՛չ պատուհան կար, ո՛չ դուռ: Հարցրեցի՝ ինչո՞ւ ես վրանն այս տեսքով պատրաստել, պատասխանեց՝ թուրքերի համար եմ պատրաստել, որ իրենց տակը խեղդեմ: Ապրիլ յան պատերազմից հետո էր, դպրոցում ուսուցչուհին շարադրություն էր հանձնարարել պատերազմի թեմայով, հետո զրուցել էին, ու Ազիզն ասել էր՝ մի օր էլ մենք ենք պատերազմ գնալու: Չգիտեմ, թե մարդը որ զգայարանով, բայց երևի ինչ-որ բաներ կանխազգում է»:

Բանակի մասին զրույցներ Ազիզը հիմնականում հայրիկի հետ է ունեցել, մայրիկի հետ միայն դրական տպավորություններով է կիսվել: «Չափից դուրս մտերիմ էինք, այնքան նրբանկատ ու հոգատար էր: Եթե կարդաք ինձ ուղղված նամակները, կհասկանաք, թե ինչպիսին է եղել իմ ու որդուս միջև կապը»: Բանակ է զորակոչվել 2019 թ. հուլիսի 9-ին: «Սիրով է մեկնել ծառայության, այդ սերն իր մեջ դեռ մանկուց է եղել: Իրեն այդպես ենք դաստիարակել, իմ միակ որդին է, բայց ես երբեք, անգամ մեկ օր չեմ ասել, որ որդիս չպետք է ծառայի»: Ազիզը վեց ամիս ծառայել է Լուսակերտում, իսկ հետո՝ Մեղրիում: Հրետանավոր էր, կրտսեր սերժանտ, հաշվարկի հրամանատար: «Պատերազմից հետո, երբ ընկերները եկան, պատմում էին, թե ինչպես է կռվել, ինչպես է ոգեշնչել մյուսներին: Անգամ չի ենթարկվել որոշ հրամանների, բայց արդյունքում մարդկային կյանքեր է փրկել»: Պատերազմի մասին:

«Ինքը Մեղրիում էր ծառայում՝ սահմանի վրա: Հոկտեմբերի 2-ին ամուսինս գնաց Մեղրի: Հոկտեմբերի 3-ին հրաման իջեցրին և տղաներին տարան Ջրական (Ջաբրայիլ): Հոկտեմբերի 18-ին, երբ վերադառնում էին, հրետակոծություն է սկսվում: Հասնում էին Մեղրիի սահմանին: Մինչ այդ ականապատ դաշտերում են հայտնվել, անելանելի թվացող տեղերում, բայց Ազիզը կարողացել է տղաներին դուրս բերել: Ընկերներն են պատմում, թե ինչերի միջով են անցել, ինչերից փրկվել, ու մտածում եմ՝ գոնե այդ վերջինից էլ փրկվեր... Իր հաշվարկով են առաջ եկել, մեքենայից իջեցրել է բոլորին, թույլ չի տվել նստել, ոտքով քայլել են քառասուն կիլոմետրից ավելի»: Բայց անօդաչուի հարվածի դեմ, ավաղ, տղաներն անզոր են եղել: Պատերազմի օրերին Ազիզն ամեն օր զանգում էր տուն, մայրիկի խոսքով՝ այնպես էր խոսում, կարծես չի կռվում, հանգիստ տեղում է:

«Եթե ամուսինս չգնար այդ օրերին Մեղրի, մեզ երևի չէր էլ ասի, որ իրեն Ջրական են տանում: Հայրիկն էլ էր ուզում գնար, բայց տղաներն իրեն չեն թողել: Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերն էր, ժամը 12-ին 17 րոպե պակաս ինձ նամակ գրեց՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, ուղղակի կապ չկա, դրա համար չեմ զանգում: Դրանից երկու ժամ հետո դեպքը եղել է: Առավոտյան մեզ զանգեցին: Մեր սահմանին արդեն մոտ են եղել, դրա համար էլ իրեն շուտ են «գտել»»: Հիմա Ազիզը հայրենի Արմավիրի պանթեոնում է: Մայրիկն է այդպես ցանկացել, քանի որ ամեն օր այցի է գնում որդուն, իսկ ամեն օր Արմավիրից Եռաբլուր հասնելը բարդ կլիներ: Ազիզը երկու քույրիկների կրտսեր եղբայրն է. «Ինքն արև էր մեր տան մեջ: Ինքն է ուժ տվել, որ կարողանամ դիմանալ: Չեք պատկերացնի, թե ինչ նամակներ է գրել:

Ասում էր՝ քանի կյանք ունենամ, կուզենամ՝ դուք իմ ծնողները լինեք»: Մայրիկը հոգու խորքում մի ցավ էլ ունի. ցավում է, որ մինչ օրս տղայի զորամասից որևէ մեկը չի այցելել իրենց տուն: «Իրենց սպաներից մեկի կյանքն է փրկել, նա էլ հրապարակային ասել է, թե Ազիզն է իմ կյանքը փրկել, բայց մի օր մեր տան դուռը չբացեց, որ տեսնի, թե ոնց են Ազիզի ծնողները: Առհասարակ, որևէ մեկը մեր տան դուռը չբացեց, միայն սարկավագն է այցելել մեր տուն: Բա մի հրամանատար դուռը չբացի՞ ու ասի՝ դուք ինձ երեխա եք տվել, ցավում եմ, որ այսպես ստացվեց: Էլի իր ընկերներն են պատմում. մարտի դաշտում, երբ կռիվ էին տալիս թշնամու դեմ, հրամանատարներն ու սպաները հարցրել են՝ ո՞վ է այն տղան, նկատի ունենալով Ազիզին, որպեսզի հետո պարգևատրենք: Բայց մեկ օր Ազիզին չհիշեցին, մեզ մեդալներ պետք չեն, մարդկային պարզ ուշադրությունն էլ բավարար է»:

Հ. Գ. - Ազիզ Աղաջանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը